Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Եվ մի օր այս ադրբեջանուհին որոշեց վաճառքի հանել իր կուսությունը
 
 


   

Ադրբեջանի քաղաքացի 20-ամյա աղջիկը տուժել է` ցանկանալով վաստակել իր կուսության վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «АиФ-Прикамье» թերթը` հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության Բերեզնիկիի շրջանի ոստիկանության բաժանմունքին:
 

Դեպքը տեղի է ունեցել հունիսի վերջին Բերեզնիկիում: 20-ամյա ադրբեջանուհին համացանցով նամակագրության մեջ է եղել Պրիկամյեի երիտասարդ բնակչի հետ: Շփումների ընթացքում երիտասարդները պայմանավորվել են այն մասին, որ աղջիկը 14 հազար դոլարով կվաճառի իր կուսությունը: 29-ամյա երիտասարդը ինքնաթիռի տոմս է գնել ընկերուհու համար, աղջիկը ժամանել է Բերեզնիկի: Նրանք հանդիպել են վարձու բնակարանում:

«Երիտասարդները պայմանագիր են ստորագրել աղջկան պարգեւատրելու մասին, որից հետո ադրբեջանուհին որոշել է համոզվել տղամարդու վճարունակ լինելու մեջ: Նա տղամարդուն խնդրել է իրեն բանկային տեղեկանք ներկայացնել այդքան գումար ունենալու մասին: Դրա փոխարեն տղամարդը պայմանագրի ստորագրություններով եւ ինքնության տեղեկություններով վերջին էջը փոխադրել է մի այլ փաստաթուղթ, որի համաձայն` ադրբեջանուհին է իրեն 5 մլն ռուբլի պարտք, եւ սկսել է պահանջել փողը», -պատմել է ավագ քննիչ Դենիս Եֆիմչեւը:

Հասկանալով, որ խաբվել է, աղջիկը բռունցքներով հարձակվել է իրեն նեղացնողի վրա, տղամարդը եւս ուժ է գործադրել: Որպեսզի վերջնականորեն վախեցնի հյուրին, Բերեզնիկիի բնակիչը ներկայացել է իրավապահ մարմինների աշխատակից եւ սպառնացել, որ խնդիրներ կունենա` իրեն չենթարկվելու դեպքում:

Նա աղջկան ասել է, որ նրան չի հաջողվի թաքնվել եւ վճարելուց հրաժարվելու դեպքում հարկադրված կլինի մարմնավաճառությամբ զբաղվել Բերեզնիկիում:

Արդյունքում երիտասարդները գիշերն անցկացրել են միասին: Բացի ինտիմ ծառայություններից, աղջիկը ստիպված է եղել կիսամերկ կեցվածք ընդունել տեսախիցիկի առաջ: Առավոտյան տղամարդը գնացել է աշխատանքի` արտասահմանցուն փակելով բնակարանում: Տուժողը որոշել է փախչել:

«Աղջիկը սավաններից պարան է պատրաստել եւ փորձել պատուհանից իջնել: Սակայն, ուժասպառ ցած է ընկել երրորդ հարկից: Նրան գտել են պատահական մարդիկ եւ շտապօգնություն կանչել: Աղջկա մոտ կոնքաազդրային ոսկրի կոտրվածք է արձանագրվել», -պատմել է քննիչը:







Տարածել...


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 49 | Տեգեր: Այս, կուսությունը, վաճառքի, որոշեց, Մի, հանել, ադրբեջանուհին, օր, իր, Եվ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...