RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Կլյաուզնիկ ես. «Երևան Սիթի»-ում կոպտել ու վիրավորել են փչացած ապրանքի համար բացատրություն պահանջած պրոֆեսորին
 


 


   1in.am

Շատ հաճախ է պատահում, որ երևանցիները ԱԺ ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներից գնված ապրանքների մեջ որդեր են հայտնաբերում, սնունդը հին է լինում, բորբոսած, օգտագործման համար ոչ պիտանի։ Իսկ դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս, իսկ այդ գործելաոճը կրում է շարունակական բնույթ։

ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Հրաչիկ Ոսկանյանը օրերս Փակ շուկայի «Երևան Սիթի» սուպերմարկետից իր թոռնիկների համար 2 կգ ծիրանի չիր է գնել և տուն տանելով՝ պարզել է, որ գնված ծիրանի չրի զգալի մասը թաց է, շատ փափուկ և ուտելու համար ոչ ենթակա։ «Այնպիսի տպավորություն էր, որ այդ չիրը լվացած էր ջրով։ Ամբողջությամբ թաց էր և ոչ հիգիենիկ վիճակում։ Բայց ես դա իմ թոռնիկների համար էի գնել։ Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել սննդի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ զայրացած հետ է գնացել առևտրի կենտրոն և հետաքրքրվել, թե ինչպես է այդպես պատահել։ Սուպերմարկետի աշխատակիցն էլ առանց սրտնեղելու, ներողություն խնդրելու՝ պարզապես պատասխանել է, որ այդպես պատահում է։

Պրոֆեսորը սուպերմարկետի բողոքի գրքում տնօրինության անունով բողոք է գրել և հանդիպում խնդրել տնօրենից գնված ապրանքի որակի վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելու համար։

Պրոֆեսոր Ոսկանյանին տնօրենի մոտ չեն թողել։ Փոխարենը նրան է մոտեցել աշխատակիցներից մի աղջիկ և շատ կոպիտ տոնով վիրավորել է Ոսկանյանին, կոպտել, նրան անվանել «կլյաուզնիկ» ու առանց ներողություն խնդրելու հեռացել։ Այս վերաբերմունքը շատ է զայրացրել Հրաչիկ Ոսկանյանին և՛ որպես շարքային գնորդի, և՛ որպես պրոֆեսորի։

«Ես ապշած եմ այդ վերաբերմունքից։ Ինչպե՞ս կարելի է և՛ մեղավոր լինել, գնորդին անորակ ապրանք վաճառել, և՛ մի բան էլ կոպտելով ու վիրավորելով նրանից պահանջել, որ հեռանա։ Նրանք պետք է ներողություն խնդրեն իրենց պահվածքի համար»,-եզրափակեց պրոֆեսոր Ոսկանյանը։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (03.03.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 309 | Տեգեր: կոպտել, ապրանքի, «Երևան, Կլյաուզնիկ, ես., վիրավորել, Են, Սիթի»-ում, Ու, փչացած | - Վարկանիշ -: 0.0/0