/Հասարակություն - Ինչո՞ւ են Զեյթունի գերեզմանատանը հուշաքարերը շրջվել hraparak.am" />

Загрузка...
Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Ինչո՞ւ են Զեյթունի գերեզմանատանը հուշաքարերը շրջվել
 
 
Загрузка...



 

Զրուցակիցս իր անուն ազգանունը չհրապարակելու պայմանով ինձ առաջարկեց մի տարօրինակ բան ցույց տալ Զեյթունի գերեզմաններում, որի մասին արժե գրել, որովհետև այդպիսի բան, գուցե, հարյուրամյակների ու հազարամյակների ընթացքում էլ տեղի չի ունենում:

-Գնանք՝ աչքովդ տես:

-Ո՞ւր գնանք:

-Գերեզմաններ:

-Պատմել չե՞ս կարող:

-Չէ, դա տեսնել է պետք:

Հետաքրքրասիրությունս հաղթեց: Այս կարճ խոսակցությունից հետո ճանապարհ ընկանք Զեյթուն: Գերեզմանատուն չհասած՝ ծանոթս կանգնեցրեց մեքենան և ծաղիկներ գնեց:

-Այնտեղ հարազատ ունե՞ս:

-Չէ: Կոնսպիրացիայի համար է: Պահակատան կողքով ենք մտնելու: Ծաղիկները մեզ կօգնեն, որ ավելորդ ուշադրություն չգրավենք:

Ներս մտանք ու սկսեցինք խորանալ շիրիմների միջև մնացած շատ նեղլիկ արահետով: Նա առջից էր գնոմ: Մեկ էլ կանգ առավ ու ձեռքով ցույց տվեց մի քանի գաճաճ ծառերի տակ ծվարած գերեզմանը:

-Տեսնո՞ւմ ես:

-Ի՞նչը:

-Քարը: Ընկել է, տեսնո՞ւմ ես:

-Գուցե տապանաքա՞ր է:

-Չէ, պատվանդանը, տես, մնացել է, իսկ քարը շրջվել: Արի մոտենանք:

Աչքերիս չհավատացի: Հսկա քարը, որին ժողովուրդը «գրատախտակ» է ասում, շրջվել էր երեսի վրա, իսկ պատվանդանի վրա պարզորոշ երևում էին սոսնձի հետքերը:

-Սոսինձը լավը չի եղել, հավանաբար, ու քամին շրջել է,- ասացի:

-Կարծո՞ւմ ես:

-Ուրիշ ի՞նչ կարող էր լինել: Կամ էլ մեկը անզգույշ հենվել է:

Ծանոթս բազմանշանակ նայեց ինձ.

-Ասում ես անզգո՞ւյշ: Գուցե այս մեկը հենց դրանից է շրջվել: Արի՝ խորանանք:

Շարունակեցինք առաջանալ կածանով: Մենք ստիպված էինք կանգ առնել էլի մի քանի գերեզմանների մոտ, որոնց քարերը շրջված էին: Տխուր տեսարան էր:

-Քանի՞ օր է, արդեն, որ քարերն ընկած են,- հարցրեցի:

-Երևի մի երեք օր: Այսօր մայիսի 31-ն է: Աբովյանում, հիշո՞ւմ ես, ուժեղ քամի եղավ, տորնադո: Ասում են այդ օրն է եղել ամեն ինչ:

-Ո՞վ է ասում:

-Բարեկամուհիս: Նա հետաքքրվել է գերեզմանափորներից, ասել են՝ քամին է արել:

-Տորնադոն եղել է Կոտայքի լեռներում, գերեզմանները Երևանո՞ւմ են շրջվել,- զարմացա:

Ծանոթս նորից բազմանշանակ նայեց ինձ, ու գլխով արեց.

-Արի:

Նա ինձ տարավ ուղիղ մի գերեզմանի վրա, որի քարն ընկել էր և, դիպչելով իր առջևի «ծաղկանոցի» բորդյուրին՝ կեսից կոտրվել: Դա արդեն բարձր քար էր, որի պատվանդանին ոչ միայն սոսնձի հետքեր կային, այլև երկաթե մի ձող, որը մի ծայրը պատվանդանի մեջ էր, իսկ մյուսը, որի վրա ամրացվոմ է քարը, մի քանի սանտիմետր ցցված էր օդում: 

-Քամին կարո՞ղ էր այս ձողից պոկել քարը,- հարցրեց:

-Չգիտեմ, դժվար թե:

-Մի բան էլ ասեմ: Ոչ մի անտեր գերեզմանաքար չի շրջվել, նկատեցի՞ր, բոլոր գերեզմաններն էլ խնամված էին: Այս սա է, որ չեմ կարողանում բացատրել:

-Ուզում ես ասել՝ հատո՞ւկ են արել, որ գերեզմանատերերից փող աշխատեն:


Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (23.05.16) | Հեղինակ: hraparak.am W
Դիտումներ: 747 | Տեգեր: հասարակություն | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...