Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Ինչ պայմանավորվածության է եկել Սամվել Ալեքսանյանը՝ նոր իշխանությունների հետ. սպասվում են հարկային փոփոխություններ
 

 


   

Ինչպես հայտնի է, «Երեւան սիթին» այսօր հայտարարություն է տարածել, որ «վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի»: Ըստ «Երեւան սիթիի» մեկնաբանության, «ընկերությունները՝ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդ կերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները»:

«Առավոտի» տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը կառավարության հետ համաձայնության է եկել, որ օրենքով գործող 20 տոկոսի փոխարեն վճարի 5 տոկոս հարկ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել է 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Հիմա 2 տոկոսի փոխարեն Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել վճարել 5 տոկոս եւ փոխհամաձայնության եկել: Ընդ որում, այսօր արդեն Սամվել Ալեքսանյանը իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ այսուհետ բոլորը պետք է գրանցված լինեն եւ որեւէ աշխատող չի կրճատվելու: Այսինքն, Ալեքսանյանի հետ այսպիսի փոխհամաձայնության են եկել՝ վճարիր 5 տոկոս, բայց բոլոր աշխատողներին բեր հարկման դաշտ ու փորձիր աշխատել մաքուր:

Նախկին իշխանությունների օրոք համաձայնություն է եղել ՊԵԿ-ի հետ, որ ԱՁ-ների միջոցով «Ալեքս հոլդինգը» եւ մյուս սուպերմարկետները պետք է իրացնեն միայն գյուղմթերքը եւ վճարեն 5 %՝ 20 տոկոսի փոխարեն, բայց ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ Ալեքսանյանի «Երեւան սիթիներում» գյուղմթերքից բացի, ԱՁ-ների միջոցով իրացվել է բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, հարցը կտրուկ է դրվել՝ բացի գյուղմթերքից, ոչինչ չպետք է իրացնել պայմանավորված տոկոսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 03.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (03.06.18)
Դիտումներ: 2319 | Տեգեր: Ալեքսանյանը՝, հետ., Նոր, իշխանությունների, պայմանավորվածության, Են, Սամվել, եկել, Սպասվում, ԻՆՉ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...