Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

ՀՀԿ-ն՝ շարժական արագաչափերի դեմ, ՔՊ-ն՝ կուտակված տուգանքների
 

 


   Hraparak.am

Հեղափոխությունն ավարտվեց ու ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Գևորգ Կոստանյան, Անդրանիկ Հարությունյան) շրջանառության մեջ դրեցին ժողովրդահաճո մի նախագիծ, որով առաջարկում են բացառել շարժական տեսանկարահանող սարքերի գործունեությունը։ Սա համացանցում անմիջապես ընկալվեց որպես ՀՀԿ-ի կողմից ուշացած բարի գործ ժողովրդի համար՝ «բա ո՞ւր էիք մինչև հիմա» կոնտեքստում։

Չնայած՝ նկատենք, որ նախագիծը քննարկվել էր դեռ հեղափոխությունից առաջ՝ ապրիլի 3-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում և արժանացել հավանության, ու թերևս ընթացակարգային առումով այն հիմա դրվեց շրջանառության մեջ։

Նախագծի մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով․ «Նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս»։

Բայց իշխող կուսակցությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի», այս հարցում այլ առաջարկներ ունի՝ չքննադատելով, իհարկե, ՀՀԿ-ականների առաջարկը։ ՔՊ անդամ, Ալեն Սիմոնյանը, ով ԱԺ-ում պետք է զբաղեցնի Նիկոլ Փաշինյանի թափուր մանդատը, այս առնչությամբ մեզ հետ զրույցում նախ նկատեց՝ ՀՀԿ-ն նման լավ քայլեր անելու համար մի ամբողջ տասը տարի ուներ։ Ապա ավելացրեց․ «Էստեղ շատ ավելի մեծ խնդիր կա, որին պետք է լուծում տրվի ու ես պատրաստվում եմ էդ հարցը բարձրացնել։ Կա մի խնդիր, որը վերաբերում է արդեն առկա տուգանքներին։ Խոսքը մոտ տասը միլիարդ դրամի մասին է։ ՀՀ քաղաքացիները տասը միլիարդի չվճարված տուգանք ունեն, ու էդ տասը միլիարդ դրամը նաև ծանրաբեռնում է հանրապետության դատական համակարգը, բանկային համակարգը։ Ակնհայտ է, որ էդ մարդիկ չեն կարող էդ գումարը վճարել։ Ու ես ենթադրում եմ, որ նաև իմ կողմից նախաձեռնություն կլինի, որպեսզի համաներում լինի այդ տասը միլիարդի հետ կապված»։

Շարունակությունը՝ այստեղ:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: Hraparak.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: Hraparak.am
Դիտումներ: 201 | Տեգեր: ՔՊ-ն՝, տուգանքների, կուտակված, դեմ, արագաչափերի, ՀՀԿ-ն՝, շարժական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...