Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Ինչո՞ւ են հայ աղջիկներն ընտրում արտասահմանցիներին
 
 
Загрузка...


Ինչո՞ւ են հայ աղջիկները նախապատվությունը տալիս արտասահմանից եկած տղաներին: Չեմ հասկանում` ինչպես կարելի է ապրել հայ տղաների շրջապատում, տեսնել նրանց նվիրվածությունը, տեսնել սեփական ծնողերի անցած ուղին և որպես երկրոդ կես ընտրել կիսահայ, բայց արտասահմանյան գրանցում ունեցող ինչ-որ մեկին,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից Հրանտ Ավետիսյանը:- Համեմատելով հայաստանյան և արտասահմանյան բարքերը` անկասկած Հայաստանը առաջ է իր կոռեկտությամբ: Սակայն աղջիկները շատ դեպքերում նախապատվությունը տալիս են այսպես ասած տուրիստներին:

Միգուցե առաջնային պատճառը ներկայիս սոցիալական վիճակն է, որը ստիպում է գնալ նման քայլերի: Սակայն կան աղջիկներ, որոնք արդեն կատարել են իրենց ընտրությունը և հետո միանգամից փոխում են այն: Եվ հարցին ՝ թե ինչո՞ւ այլևս քո ընկերոջ հետ չես, այլ ասենք ԱՄՆ-ից ինչ-որ մեկի, որին դեռ չես էլ տեսել, նրանք պատասխանում են՝ դե Արմենը շատ լավ տղա է, դաստիրակված, ուսում ստացած, ունի հրաշալի ընտանիք, ես նրան երկար տարիներ է ինչ գիտեմ, բայց նա իմը չէ: Չեմ հասկանում` Ձեզ պետք է մեկը՝ ում չեք ճանաչում, անհայտ վարքով, անհայտ ընտանիքից, բայց արտերկրի գրանցումո՞վ: Ինչպես կարելի է փոխել տարիների վստահությունը անհայտ ապագայի հետ:

Կամ մի բան էլ, ում հետ խոսում ես բոլորը ասում են, որ արտասահմանում երեխա դաստիրակելը շատ բարդ է, արտասահմանում տղաները չափից շատ ազատ են, բայց հենց նման մի լույս է նշմարվում միանգամից մոռանում են ամեն ինչ: Միայն թե հասնեն ԱՄՆ կամ որևէ այլ երկիր, իսկ այն երիտասարդը, որ տարիներ ի վեր ատամներով պահել է տվյալ աղջկան, հիմա պետք է մոռան ա ամեն ինչ: Եվ այս ամենից հետո աղջիկները դժգոհում են տղաների վերաբերմունքից: Մի պահ պատկերացրեք, որ դուք եք տղաների փոխարեն և ձեր հանդեպ են նման կերպ վարվում»,- մասնավորապես գրել է Հրանտը:


 




 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (17.12.16) | Հեղինակ: Հրանտ Ավետիսյան (ֆեյսբուք) W
Դիտումներ: 735 | Տեգեր: Են, ընտրում, Հայ, աղջիկներն, Ինչո՞ւ, արտասահմանցիներին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...