/Հասարակություն - Հարուստի տղա կամ ովքե՞ր են ծառայում սահմանին Աշոտ Ասատրյան" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Հարուստի տղա կամ ովքե՞ր են ծառայում սահմանին
 
 
Загрузка...



Հիշեցում`  բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նորից պատերազմի ավարտից հետո սկսվեցին ներքին պատերազմները: Սահմանին կանգնող զինվորը անապահով ընտանիքից է: Սենց արտահայտություն անողին ցանկանում եմ հարցնել՝ եղե՞լ ես սահմանում, տեսե՞լ ես զինվորին, խոսացե՞լ ես նրա հետ: Բոլորս գիտենք մեր երկրի ծանր վիճակը: Բոլորս չարչարվելով ենք հացի փող առնում: Այս վիճակում ո՞վ է հարուստը, կամ ո՞վ անապահովը: Եկեք շարքից հանենք մի քանի հարուստներին , ում մենք դեմքերով գիտենք: Ես նույնիսկ չեմ ուզենա , որ էտ մարդկանց տղաները ծառայեն բանակում , այն էլ սահմանում: Իրանք ավելի շատ վտանգավոր են մեր հասարակ տղերքի համար , քան թշնամին: Սահմանում ծառայող ընկերներ ունեմ: Սովորական ընտանիքից են: Հայրը , մայրը աշխատում են , նորմալ ապրում են , տուն ունեն , կարողանում են ապահովել իրենց երեխաներին, բայց տղան ծառայում է սահմանում: Հիմա այդ իմ ծանոթներն էլ ե՞ն անապահով ընտանիքից: Քանի՞ զոհված զինվորի տուն եք գնացել անձամբ: Առանց նկարած կադրեր նայելու , հելել և գնացել եք: Վստահ եմ , որ ոչ մի : Նայում եք մեկի կամ երկուսի տան նկարը ու վերջ, բողոքը ու պիտակը պատրաստ է ՝ անապահով ընտանիքի զավակ: Չեմ վիճում , կան մարդիկ , որ իրոք ծանր պայմաններում են ապրում , բայց կան նաև բանակից ազատված անապահով ընտանիքների զավակներ, որ իրոք խնդիր են ունեցել ու չեն գնացել բանակ: Պետք չի բոլորին պիտակավորել առանց տեսնելու ու խոսելու: Ախր ձեզանից շատերը սկի զորամասի պատից ներս չեն եղել , չեն տեսել երեկոյան քնած զինվոր, չեն տեսել ճաշարանում իրար հաց լցնող, հիվանդի բաժինը առանձնացնող, մի ցելաֆոն տուլիկը 50 հոգով ուտող զինվոր: Էլ ո՞նց եք բոլորին դնում մի պիտակի տակ: Ե՞րբ եք հասկանալու , որ էտ ձեր գրածները կարդում են նաև զինվորները:

Խոսեք կոնկրետ անուններով, մեր երկրում 5 հոգի հարուստ մարդ լինի , թե չլինի : Գրեք անունները , կոնկրետ հարցը իրանց տվեք, մի լղոզեք ամեն ինչ , որ հետո հնարավոր լինի տակից դուրս գալ: Նորից եմ կրկնում այդ 5 հարուստ մարդու տղաները պետք չեն բանակին , նրանք ավելի շատ վնաս կտան:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (12.05.16) | Հեղինակ: Աշոտ Ասատրյան
Դիտումներ: 635 | Տեգեր: հասարակություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...