Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

«Հարցնում եմ՝ երեխես ուր է, ասում են՝ ուր պետք է լինի, մորգում պետք է լինի». Հիվանդանոցում 5-ամյա երեխա է մահացել
 

 


   aravot.am

Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղի բնակիչ Միլենա Հովհաննիսյանը չհասցրեց բոլորել իր հինգ ամյակը: Ծնունդից մոտ մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 7-ին, իրենց տան բակում չհասունացած սալորը կոկորդում մնալու պատճառով մահացավ:

Փոքրիկ Միլենայի ծնողները մեղադրում են Եղեգնաձորի հիվանդանոցի բուժանձնակազմին՝ իրենց երեխային «սպանելու» համար:

Երեխայի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Aravot.am-ին պատմեց, որ երեխային խեղդվելիս տեսնելուց անմիջապես հետո շտապ օգնություն են կանչել. «Շտապ օգնությունը ժամանել է շատ ուշ՝ առանց բժշկի, միայն վարորդն էր ու մի բուժքույր՝ քաղաքացիական հագուստով, առանց բժշկական սարքավորումների, օգնություն չեն կարողացել ցույց տալ, երեխային տարան Եղեգնաձորի հիվանդանոց: Երեկոյան 8-ի շրջակայքում հասանք հիվանդանոց ոչ մի բժիշկ չկար, մի քույր մոտեցավ, ասաց՝ երեխային պետք է շտապ վիրահատեն, բայց ոչ մի վիրահատություն, օգնություն ցույց չտվեցին:

Հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք չկա, երեխային տարան կլիզմայի սենյակ, պառկացրին ու սիստեմա միացրին, մոտ երկու ժամ հիվանդանոցում մնացինք, միան երեխու ստամոքսն էին մաքրում, ստամոքսը մաքրում էին որ ինչ: Երեխուս երկու ժամ տանջեցին ու էդ արդյունքը տվեցին ձեռքս: Էնքան անկուլտուրական են, որ այդ ցավի մեջ, հաջորդ օրը մտնում եմ հիվանդանոց ու հարցնում եմ՝ երեխես ուր է, ասում են՝ ուր պետք է լինի, մորգում պետք է լինի»:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնի պարզաբանումը քիչ ուշ:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 278 | Տեգեր: եմ՝, մորգում, ասում, պետք, լինի, են՝, Երեխես, Ուր, «Հարցնում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...