Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Երևանի թիվ 119 դպրոցում շրջանավարտներից յուրաքանչյուր ամիս հավաքել են 10 հազարական դրամ ու այժմ էլ պարտադրում են մարել պարտքերը
 

 


   aysor.am

Հայաստանի կրթության ոլորտի նախկին ու ներկա պաշտոնյաների՝ դրամահավաքը դադարեցնելու մասին տարբեր կոչերից հետո նույնիսկ դպրոցներում դրամահավաքը շարունակվում է։

Երևանի թիվ 119 ավագ դպրոցում (հայտնի է որպես ֆրանսիական դպրոց ) ավարտական դասարանի աշակերտներից դրամահավաքը մեկնարկել է դեռ 2017 թվականի ուսումնական տարվա սկզբից՝ սեպտեմբերից։ Այստեղ յուրաքանչյուր ամիս շրջանավարտներից պահանջել են 10.000-ական դրամ և հիմա արդեն, ովքեր չեն տվել վերջին ամիսներին, պահանջել են բերել-լրացնել։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում շրջանավարտներից մեկի ծնողը, ով հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, որ օրերս դասարանի դասղեկ Ծովինար Մելքումյանը հավաքել է շրջանավարտներին, պարտադրել է մինչև մայիսի 20-ը տալ «պարտքերը»։

Աշակերտի ծնողն ասաց, թե իրենք էլ չգիտեն՝ ինչ նպատակներով են հավաքագրվում գումարները։

«Գումարը հավաքվում է դասղեկի մոտ։ Մոտավորապես, գիտեմ, որ մարտի 8-ապրիլի 7 սեղան է փռվել դպրոցում, ինչ-որ հանձնաժողով է եկել դպրոց, հյուրասիրել են ու դրա վրա էլ գումար ծախսել։ Այ նման բաների համար ամսական երեխաներից գումար են հավաքում», - նշեց ծնողը։

Նրա խոսքով, եթե վերջին զանգի արարողությունների կամ այլ ծախսերի համար չբավականացնի հավաքագրված գումարը, պետք է  ծնողները լրացուցիչ վճարեն ևս 10 հազար դրամ։

Շարունակությունը՝ այստեղ:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: aysor.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: aysor.am
Դիտումներ: 222 | Տեգեր: ամիս, յուրաքանչյուր, թիվ, Երևանի, 10, հավաքել, շրջանավարտներից, դպրոցում, 119, Են | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...