Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Երևանի կենտրոնում գործող խանութները շարունակում են ՀԴՄ չտրամադրել
 

 


   armtimes.com

Մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում, երբ տեղի էր ունենում ՀՀ վարչապետի ընտրությունը, դեռեւս վարչապետի թեկնածուի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դիմել էր ձեռնարկատերերին՝ կոչ անելով կատարել բոլոր հարկային պարտավորությունները՝ պետական եւ հանրային կյանքը չխաթարելու համար:

«Կոչ եմ անում բոլոր ձեռնարկատերերին, որպեսզի, ինչպես պահանջվում է օրենքով, անպայման ՀԴՄ կտրոն տրամադրեն եւ բացառեն ՀԴՄ կտրոն չտրամադրելու պրակտիկան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչքանո՞վ են վարչապետի կոչին հետեւել ձեռնարկատերերը, պարզեցինք՝ այցելելով Երեւանի կենտրոնական փողոցներում գտնվող մի շարք խանութներ: Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Պարոնյան փողոց հասնող ճանապարհին գտնվող երկու մթերային խանութներից գնումներ կատարելիս ՀԴՄ կտրոն չտրամադրեցին:

Պարոնյան փողոցում գտնվող մի քանի խանութներից, այդ թվում`թե՛ տնտեսական, թե՛ մթերային գնումներ կատարելիս նույնպես ՀԴՄ կտրոն չտրամադրեցին: Մաշտոցի պողոտայում, մասնավորապես, Փակ շուկայի հարեւանությամբ գտնվող փոքր ու միջին խանութներում նորից նույն իրավիճակն էր: Ուշագրավն այն է, որ այս ամենը կատարվում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում գործող խանութներում: Ակնառու էր նաեւ այդ նույն փողոցներում գործող կրպակների ՀԴՄ կտրոն չտրամադրելու երեւույթը: Դե, իսկ գետնանցումների խանութներում անգամ չէին երեւում կտրոնը տպելու ՀԴՄ-ներ:

Այսպիսով, այցելելով մոտ 15 կենտրոնական փողոցներում գտնվող տարբեր տեսակի խանութներ` գրենական պիտույքների, տնտեսական, մթերային, հրուշակեղենի, ընդամենը 2 տեղում մեզ տրամադրեցին ՀԴՄ կտրոն, ինչը նշանակում է, որ ձեռնարկատերերը կամ չեն լսել վարչապետի կոչը, կամ լսած լինելով՝ շարունակում են աշխատել իրենց համար նախկինում սովորական դարձած անօրինական ձեւով:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: armtimes.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 169 | Տեգեր: խանութները, Երևանի, չտրամադրել, Են, շարունակում, ՀԴՄ, կենտրոնում, գործող | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...