RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Էդիկ Անդրեասյան. Բայց ոչինչ, ես այդ ՀՀԿ-ական ավագանու հախից գալու ձեւը կգտնեմ ու ոչ վատ, քան Զարուհին
 


 


   «Հրապարակ»

Երեւանի կենտրոնում վիճակն ավելի բարվոք չէ, քան Նուբարաշենում: Ցավոք, հնարավոր չէ այդ իրավիճակը բանկաների մեջ լցրած բերել ու դնել մեր հարգարժան քաղաքապետի սեղանին: Կատարյալ պոռնոգրաֆիա, քաղաքի ոչ մի շնորհք, ոչ մի վկայություն այն բանի, որ սա, ի վերջո, մայրաքաղաք է, ու այստեղ օրենք է աշխատում: Բայց ոչինչ, ես այդ ՀՀԿ-ական ավագանու հախից գալու ձեւը կգտնեմ ու ոչ վատ, քան Զարուհին:
Երկու բառով նկարագրեմ զայրույթիս պատճառը:

Ուրեմն, գործով գնացել էի Թումանյան փողոցում «AG print»-ի արտադրամաս, որ պատվերս վերցնեմ: Այ մարդ, այդ փողոցի ողջ երկայնքով ձգվող կարմիր գծերում մեքենան կանգնեցնելու ոչ մի տեղ չգտա: Բոլոր բակերի մուտքերին, երեւի գիտեք, արգելափակոցներ կան, ու հնարավոր չէ նույնիսկ բակերի մի անկյունում ծվարել: Ստիպված Հանրապետության փողոցով իջա ցած, որպեսզի Վարդանանցով նորից գնամ Նալբանդյան եւ մտնեմ Թումանյան փողոց` կրկին բախտս փորձելու: Հնար չեղավ: Երրորդ, թե չորրորդ պտույտին մի փոքրիկ լուսանցք ընկավ աչքովս, եւ փորձում էի տեղավորվել, որ մի դեղին շորով մարդ առաջս կտրեց` քշի, ապե, էս մեր շեֆի տեղն ա…: Նայեմ` դիմացս ինչ-որ անշուք օֆիսանման բան կար: Երեւի այդ օֆիսի շեֆի տեղն էր: Քշեցի ու մի քիչ հետո մի ծակ էլ տեսա, բայց մի ուրիշ դեղին շորով մարդ իր երկաթեղենը` «No Parking» մակագրությամբ, բերեց ու դրեց այնտեղ: Այդ կողմերում մի ռեստորան կար, որի դիմաց, կարմիր գծերի մեջ, «կանգառն արգելող» զանազան առարկաներ կային: Մեքենան կանգնեցրի Թումանյան փողոցի ճիշտ կենտրոնում, միացրեցի վթարային ազդանշանները, ինչպես կարգն է, իջա, մոտեցա հերթական «դեղին» մարդուն, խնդրեցի, որ աթոռը վերցնի եւ թույլ տա մի 5-10 րոպե կանգնել կարմիր գծերի մեջ:

-Եկել ես հա՞ց ուտես”
-Չէ, մի քիչ այնկողմ գործ ունեմ, շուտ կվերջացնեմ:
-Չի լի, ախպեր, սա կլենտների տեղն ա:
-Կարմիր գծերի մե՞ջ…
-Հա, կարմիր գծերի մեջ, հարց կա՞…
Հարց կա, իհարկե, կա, բարեկամ, բայց ոչ քեզ հետ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի համարում



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: «Հրապարակ»
Դիտումներ: 456 | Տեգեր: ՀՀԿ-ական, ոչինչ, Ես, բայց, գալու, ավագանու, Անդրեասյան., այդ, հախից, Էդիկ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |