Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

«Դպրոցներից հանել կաթողիկոսի եւ նախագահի նկարները, մանկապարտեզները դարձնել անվճար». մասնագետների առաջարկները
 

 


   aravot.am

Կրթության ոլորտի մասնագետները բարեփոխումների փաթեթ են մշակել, որն առաջիկայում ներկայացնելու են նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք ներկայացրին նոր կառավարությանն ուղղված առաջնահերթ խնդիրները եւ ակնկալիքները:

Քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը հայտարարեց՝ Երեւանում անվճար մանկապարտեզներ կան, իսկ մարզերի բնակիչների մի մասն անվճար նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն չունի: «Նոր կառավարությունը պետք է խոստում տա, որ մեկ տարում ՀՀ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն անվճար: Հեռավոր մարզի ամեն քաղաքացի պետք է ունենա այդ հնարավորությունը: Մենք առաջարկելու ենք ֆինանսական աղբյուրների վերաբաշխման միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել անվճար ուսուցման սկզբունքը»,-նշեց Վահրամ Սողոմոնյանը: Նա հավելեց, որ նոր կառավարությունը պետք է աշխատի նաեւ կրթության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ:

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Լուսինե Խառատյանն ասաց, որ մանկապարտեզներն անվճար դարձնելը երկու կարեւոր խնդիր կլուծի. «Բոլոր երեխաներին հավասար հնարավորություններ կընձեռվեն, իսկ մայրերը հնարավորություն կունենան ընդգրկվել աշխատաշուկայում»: Պետք է իրականացնել նաեւ կրթական ծրագրերի աուդիտ՝ պարզելու համար, թե դրանց ծախսերը որքանով են եղել նպատակային եւ արդյոք կոռուպցիոն գործողություններ եղե՞լ են, թե՞ ոչ:

«Մեկ խնդիր էլ կա, որը միանգամից պետք է իրագործել՝ դպրոցներից հանել կաթողիկոսի կամ նախագահի նկարները, փոխարենը երեխաներին հնարավորություն տալ սեփական ընտրությամբ փակցնել ՀՀ սահմանադրության, դպրոցի կանոնադրության, երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայից հատվածների պաստառներ»,-հավելեց Լուսինե Խառատյանը:

Շարունակությունը՝ այստեղ:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 274 | Տեգեր: Մասնագետների, Կաթողիկոսի, եւ, մանկապարտեզները, դարձնել, հանել, անվճար»., Նախագահի, «Դպրոցներից, նկարները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...