RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Ծնողները եւս մեղավոր են, որ աշակերտի պայուսակը ծանր է. Լեւոն Մկրտչյան
 


 


   news.am

Արդեն 40 տարի դպրոցական դասագրքերի ծանրության պրոբլեմը հանրակրթական համակարգի համար առաջին խնդիրն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, այստեղ մեծ խնդիր կա, որը տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում. «Հարուստ երկրները փորձում են երկու բազա ստեղծել՝ մի դասագիրք տանը, մի դասագիրք դպրոցում: Երկրորդ ճանապարհը դասագրքերը մանրացնելն է ըստ թեմաների, որովհետեւ ամեն օր երեխային պետք է դասագրքի մոտ երեք էջը: Դա եռակի ծախս է ավելացնում դասագրքերի պտագրության առումով: Երրորդ ուղղությունը էլեկտրոնային դասագրքերն են, որ ասենք երեխաները PDF-ով ունենան նյութը՝ պլանշետային ուսուցման անցնելու ժամանակ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այն երեխաները, որոնք անցել են պլանշետային ուսուցման, մեծ դժգոհություն է սկսվում տեսողության խնդիրների շուրջ, քանի որ այդ տարիքի երեխաներին  չի կարելի ծանրաբեռնել պլանշետային ուսուցմամբ:

«Ծնողները եւս մեղավոր են, որովհետեւ ինչ ասես լցնում են երեխայի պայուսակի մեջ: Մենք հաշվել ենք, որ եթե երեխաները միայն դպրոցական դասագրքերը տանեն, լրացուցիչ խնդրագրքեր ուսուցիչները չուզեն, ծնողները ճաշը թեթեւ դնեն, ծանր բաներ չդնեն, հավատացեք, այդ պայուսակների ծավալը կփոքրանա»,-ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով աշակերտների կողմից բերվող դասագրքերի եւ գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 218 | Տեգեր: որ, եւս, ծնողները, Ծանր, Են, պայուսակը, մեղավոր, է., Լեւոն, աշակերտի | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |