Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Ծննդկանին տեսակցության համար 2000 դրամ վճարը անօրինական է
 
 


   Aravot.am

Այսօր մայրաքաղաքի մի շարք բուժհիմնարկներ, մասնավորապես՝ ծննդօգնություն եւ գինեկոլոգիական ծառայություններ մատուցող հիվանդանոցները, այցելուներից գումար են գանձում, որպեսզի թույլ տան այցելուներին ծննդկանին կամ գինեկոլոգիական խնդիր ունեցող կնոջը տեսակցել:

Գումարը պահանջում են նույնիսկ տեսակցելու համար նախատեսված ժամերին՝ պատճառաբանելով, որ երկու հոգուց ավելի անձի դեպքում սահմանված է վճար՝ 2000 դրամ: Այս կարգի դեմ դժգոհություն հայտնած քաղաքացիներին, որպես ասվածի ապացույց, բուժհիմնարկների ընդունարանների աշխատակիցները վկայակոչում են առողջապահության նախարարի հրամանը՝ վստահեցնելով, որ «ամեն բան օրինական է»:

Ընդունարանում այցելուին նախ ասում են, որ ծննդկանի մոտ արդեն 2 տեսակցող կա, իսկ եթե ցանկանում են բարձրանալ, ապա պետք է 2000 դրամ վճարեն: Այդ մասին տեղեկատվությունը փակցված է ընդունարանի պատին:

Գումարը գանձելուց հետո նույնիսկ կտրոն են տրամադրում, որի վրա նշված է կազմակերպության անունը, գանձված գումարի չափն ու պացիենտի անուն-ազգանունը:
«Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում (Հանրապետական ծննդատուն) նույնպես գործում է հիվանդին տեսակցելու վճարովի կարգը: Այս բուժհիմնարկից էլ հաստատեցին, որ ամեն բան օրինական է: «Առավոտին» չհաջողվեց խոսել կենտրոնի տնօրենի հետ՝ պարզելու, թե ինչի վրա են ծախսվում այդ հավաքագրված գումարները, եւ արդյոք այդ գումարներից պետությանը հարկ վճարվո՞ւմ է:
Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի ծննդատանը եւ գինեկոլոգիական բաժանմունքում տեսակցության ժամերը 15:00-21:00-ն են, սակայն եթե հիվանդի մոտ արդեն այցելու կա, ապա երրորդ այցելուն վճարովի է: Այս բուժհիմնարկի փոխտնօրեն Ալլա Մակարյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ նման կարգ, իսկապես, գործում է նրանց մոտ. «Իսկ ի՞նչ անենք, երբ գալիս խնդրում են, որ անպայման թույլատրենք այցելություն: Առողջապահության նախարարության կողմից հաստատված հրաման է, որը կատարվում է օրինական պայմաններում, բացի այդ՝ մեզ մոտ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է կատարվում, եւ այդ 2000 դրամը ինչ-որ հարց չի լուծում»: Նույն ծննդատան գլխավոր հաշվապահի տեղեկացմամբ էլ՝ այդ գումարից պետությունը 20% ավելացված արժեքի հարկ է գանձում, իսկ վճարի մնացած տոկոսներով կատարվում են հիվանդանոցի ներքին ծախսերը:

«Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ»-ում (Մարգարյան ծննդատուն) այդ ծառայությունը վճարովի չէ: Այս բուժհիմնարկից ասացին, որ իրենց մոտ վաղուց արգելված է այդ գումարների գանձումը: Տեսակցողը պացիենտի մոտ կարող է գնալ համապատասխան կտրոնով, որը տրամադրվում է ծննդկանին, վերջինս էլ այն բաժանում է իր նախընտրած այցելուներին, եւ հիվանդին տեսակցելու որեւէ խնդիր չի առաջանում: Եթե նույնիսկ մի քանի մարդ է ցանկություն հայտնում հիվանդին տեսակցելու, միեւնույն է՝ վճար չի գանձվում, եթե կա կտրոնի առկայությունը: Կտրոն չունեցողից էլ այս բուժհիմնարկը գումար չի վերցնում, պարզապես արգելում է տեսակցությունը:

«Առավոտն» այս առնչությամբ դիմեց առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե ինչ հրամանով են գանձվում այդ գումարները:

Նախարարությունից մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ բուժհիմնարկների ղեկավարության վկայակոչած հրամանում հիվանդի մոտ բարձրանալու համար վճար նախատեսված չէ: Ավելին՝ ծննդօգնությանը վերաբերող ծառայությունները, համաձայն հրամանի, անվճար են: Այս մասին է փաստում նաեւ 2012 թվականին ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի՝ նոյեմբերի 27-ի 2 N 2731-Ա հրամանը, համաձայն որի՝ ծննդօգնության ոլորտում վճարովի ոչ բժշկական ծառայությունների կանոնակարգման մասին հայտնվում է, որ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերներին եւ ծննդկաններին կատարող տեսակցությունները կազմակերպվում են անվճար:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ





Տարածել...


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: Aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: Aravot.am
Դիտումներ: 144 | Տեգեր: անօրինական, վճարը, ծննդկանին, ՀԱՄԱՐ, 2000, դրամ, տեսակցության | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...