RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Ընտանեկան բռնությունների 90%-ում կա սկեսուրների միջամտությունը
 


 


   Yerkir.am

Արդեն 15 տարի է` Հայաստանում գործող «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն ստեղծել է արագ արձագանգման խումբ, որը, ըստ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանի, վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտել և լուսաբանել է ընտանեկան բռնության 20 դեպք, որոնցից 7-ը` մահվան ելքով:

Արագ արձագանգման խմբի համակարգող Լիդա Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չկան հստակ սոցիոլոգիական տվյալներ, թե մեծացել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը մեր հասարակության մեջ, պարզապես նման դեպքերը սկսել են հաճախակի լուսաբանվել լրատվամիջոցների կողմից: Ըստ նրա` ընտանեկան բռնության դեպքերի թիվը մեծ է մարզերում:

ՀԿ-ի հիմնադիր Աննա Արուճյանը նշում է, որ ընտանեկան բռնությունը խթանող հիմնական գործոնները կապված են հասարակական կարծրատիպերի հետ: «Հաճախ բռնության ենթարկված կանայք երկար ժամանակ չեն դիմում համապատասխան կենտրոններ` օգնություն ստանալու համար, քանի որ ունեն անչափահաս երեխաներ, զուրկ են ֆինանսական ինքնուրույնությունից, վախենում են հասարակության արձագանքից և կարծում են, թե այլևս չեն կարողանա վերադասավորել իրենց կյանքը»,- ասում է նա և հավելում, որ դա մասնավորապես հայ ընտանիքներում առկա դաստիարակության հետեւանք է` տղաները մեծանում են չափազանց ագրեսիվ, իսկ աղջիկները` ինքնուրույնությունից զուրկ և համակերպվող:

Շարունակությունը՝ այստեղ.


 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (20.05.17) | Հեղինակ: Yerkir.am
Դիտումներ: 601 | Տեգեր: կա, 90%-ում, բռնությունների, Ընտանեկան, միջամտությունը, սկեսուրների | - Վարկանիշ -: 0.0/0