RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Բողոքներ են ստացվել վարորդներից, որ դեղատների ցուցանակների լույսերը թյուրիմացության մեջ են գցում՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակ
 


 


   aravot.am

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մասնավորապես խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին՝ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել վարորդներից առ այն, որ տվյալ ցուցանակների լույսերը հատկապես երեկոյան և գիշերային ժամերին թյուրիմացության մեջ են գցում նրանց՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակ:

«Իրականում սա հիմնավոր դժգոհություն է, ու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հաճախ տեսնում ենք, որ կանաչ լուսավորությամբ այդ ցուցանակներն այնքան մոտ են խաչմերուկներին, որ վարորդներին իսկապես շփոթության մեջ են գցում ու շեղում են ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով մարդկանց ակամայից խախտել ճանապարհային կանոնները: Սա իսկապես անթույլատրելի է, ըստ այդմ, ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով ու դեղատների սեփականատերերի հետ բանակցելով քայլեր ձեռնարկեք սեղմ ժամկետում տվյալ ցուցանակների խնդիրը կարգավորելու ուղղությամբ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (12.03.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 179 | Տեգեր: թյուրիմացության, Են, վարորդներից, ստացվել, Բողոքներ, լույսերը, մեջ, որ, ցուցանակների, դեղատների | - Վարկանիշ -: 0.0/0