Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Բենզինի գնի տարբերությունը Հայաստանում և Վրաստանում հետաքրքիր երևույթ է ծնել
 
 
Загрузка...


Որքան կշահեք, եթե բենզին լցնելու համար մեքենայով հասնեք Վրաստան

Բենզինի գնի տարբերությունը Հայաստանում և Վրաստանում հետաքրքիր երևույթ է ծնել։ Շատ հայ վարորդներ (հատկապես հայ-վրացական սահմանին մոտ ապրողները) սկսել են բենզին լիցքավորել Վրաստանում։

Այսինքն, եթե մեքենան աշխատում է նաև գազով, նրանք դատարկ բենզաբաքով, գազով վարելով հատում են սահմանը և լիքը բաքով վերադառնում։ Ժամանակ են կորցնում, բայց ասում են՝ փոխարենը մի քանի հազար դրամ շահում են։

Այդպե՞ս է դա արդյոք և եթե այո՝ որքան կարելի է շահել այդ ճանապարհով։
Եվ այսպես։


1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը փետրվարի 5-ի դրությամբ արժե՝

Հայաստանում 390 դրամ,
Վրաստանում՝ 274 դրամ (1.38 լարի),
Տարբերությունը 1 լիտրի համար՝ 116 դրամ,
Տարբերությունը 1 բաքի համար (60 լիտր)՝ 6960 դրամ:

Դուք բենզինի գնի տարբերության արդյունքում կշահեք միայն այն դեպքում, եթե Վրաստան գնալ-գալու վրա 6960 դրամից պակաս գազ ծախսեք։ Այսինքն, շահելը և շահելու չափը կախված է նրանից, թե ինչ հեռավորության վրա եք գտնվում հայ-վրացական սահմանից։

Եթե, օրինակ, ապրում եք Բավրայում, ապա զարմանալի կլինի այս տարբերությունից չօգտվելը։ Եթե ձեր բնակավայրից դուրս գաք, հատեք հայ-վրացական սահմանը, մի քանի կմ խորանաք Վրաստանի տարածքում՝ մինչև բենզակայանի հանդիպելը, լիցքավորեք և վերադառնաք, ապա կանցնեք մոտ 17 կմ, կծախսեք 15-20 րոպե և առավելագույնը 370 դրամի գազ։ Բենզինի տարբերությունը, ինչպես արդեն նշեցինք, 6960 դրամ է։ Այսինքն, կշահեք մաքուր 6590 դրամ։

Իսկ Երևանից կամ ավելի հարավ ընկած բնակավայրերից հայ-վրացական սահման հասնել՝ միայն բենզինի համար, իհարկե, անիմաստ է՝ ճանապարհի վրա 7000 դրամից ավելի է ծախսվում։

Մենք կազմել ենք ցանկ երկու անցակետերի՝ Բավրայի և Բագրատաշենի համար։ Այս պարզ գործիքի օգնությամբ կարող եք հաշվել, թե որքան կշահեք բենզինի գնի տարբերությունից՝ կախված ձեր բնակության վայրից։

Գազի ծախսը 1 կմ-ի համար հաշվարկել ենք 22 դրամ (5500 դրամ մեկ լիցքավորմամբ կարելի է վարել առնվազն 250կմ): Իսկ բենզինի բաքի միջին տարողությունը ընդունում ենք 60 լիտր։

 

Այսպիսով, ինքներդ կարող եք որոշել՝ արժե՞ միայն բենզինի համար հասնել Վրաստան։

Միգուցե այդ ճանապարհի վրա ծախսվելիք մի քանի ժամը ձեզ համար ավելի թանկ է, քան մի քանի հազար դրամը, որ կարող եք խնայել։ Իսկ միգուցե առավել քան ձեռնտու է, քանի որ Սադախլոյից տան համար տարբեր ապրանքներ կգնեք՝ ՀՀ-ից շատ ավելի էժան գներով։

Հատուկ շեշտենք, որ այս հրապարակման նպատակը վրացական բենզալցակայանները գովազդելը չէ։ Սա պարզապես հերթական առիթ է, որպեսզի մեր տնտեսական բլոկի պաշտոնյաները փորձեն հասկանալ՝ որն է խնդիրը, որ բենզին, մանկական տակդիր գնելու ու ինքնաթիռից օգտվելու համար մենք գնում ենք հարևան երկիր։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (17.07.17) | Հեղինակ: b4b.am W
Դիտումներ: 118 | Տեգեր: տարբերությունը, Հայաստանում, Վրաստանում, երևույթ, Բենզինի, ծնել, Հետաքրքիր, գնի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...