Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Ազգուտակով՝ պաշտոնյա. Վաչե Գաբրիելյան
 
 


   hraparak.am

«Ազգուտակով պաշտոնյա» շարքի այսօրվա հերոսը Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, բոլորի ժամանակների փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է: Վերջինս գործադիրում դրսում սովորած, խելացի, սուսուփուս մարդու համբավ ունի, ով երկար տարիներ շարունակում է բարձր պաշտոններ զբաղեցնել, սակայն թե ինչն է հաջողության գաղտնիք, հայտնի չէ: Այնպես չէ, որ Վաչե Գաբրիելյանի ղեկավարած հիմնարկներում գլխապտույտ հաջողություններ են արձանագրվել:

Մեծ զարմանք ապրեցինք, երբ պարզեցինք, որ «ոչ ֆշշացող, ոչ թշշացող» Վաչե Գաբրիելյանը տարիների ընթացքում լավ էլ գլխի ճարը տեսնել եւ հարազատներին բարձր պաշտոնների տեղավորել: Մի փոքր խորանալուց հետո էլ եկանք այն համոզման, որ նա բոլոր շանսերը ունի դառնալու Գագիկ Հարությունյան, այսինքն` միշտ մնալու ջրի երեսին եւ առհավետ ապահովելու Գաբրիելյանների բարեկեցությունը:

Այսպես, Վաչե Գաբրիելյանը գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է: Մայրը 2000 թվականից ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գրականագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահն է:
Վաչե Գաբրիելյանի եղբայրը` Վահե Գաբրիելյանը, լավ պաշտոն էր զբաղեցնում մինչեւ վերջինիս աստեղային ժամը, նա դիվանագետ է, որպես դեսպան է աշխատել Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, 2010 թ. հուլիսից ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրենն է։ Նա եղել է նաեւ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը:

Վաչե Գաբրիելյանի կինը՝ Հասմիկ Ղահրամանյանը, ԿԲ-ում զբաղեցնում է դրամավարկային բաժնի վարիչի պաշտոն՝ ստանալով շատ բարձր աշխատավարձ եւ միլիոնի հասնող հավելավճարներ: Երկար տարիներ ԿԲ-ում լավ պաշտոն է զբաղեցրել նաեւ կնոջ եղբայրը՝ Կարեն Ղահրամանյանը, նա եղել է Արտարժութային գործառույթների բաժնի պետը, այժմ դուրս է եկել, սակայն աներձագը երկար անգործ չի թողնի նրան: Մեր տեղեկություններով՝ հնարավոր է՝ վերջինս աշխատանքի անցնի խոշոր բանկերից մեկում որպես բաժնի պետ:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 31.10.16 | Հեղինակ: hraparak.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (31.10.16) | Հեղինակ: hraparak.am
Դիտումներ: 631 | Տեգեր: պաշտոնյա., Գաբրիելյան, Վաչե, Ազգուտակով՝ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...