RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

ԱՄՈԹ Է, վերջ տվեք ձեր ԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ... Բանանի գինն ամեն շաբաթ ռեկորդ է սահմանում
 


 


   Փաստ

Վերջերս «Փաստ»–ն անդրադարձել էր հայկական շուկայում առկա բանանի գնի բարձրացմանը: Արձանագրել էինք, որ մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի մեկ կիլոգրամի գինը հասել էր 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում էր 750–790 դրամի սահմաններում: Վերջին երկու օրերի ընթացքում, սակայն, բանանի գինն ավելի է բարձրացել: Մի շարք խանութներում բանանը նույնիսկ 950 դրամով է վաճառվում, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր 650, իսկ ավելի վաղ՝ անգամ 550 դրամով:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի) ներկրման հարցում որեւէ խոչընդոտ չի կարող լինել, եւ ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք:

Հայտարարությունից հետո հայտնվեցին նոր տնտեսվարողներ, որոնք եւս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Մինչ այդ շուկան մենաշնորհային էր համարվում:

Նոր տնտեսվարողներից մեկը Վահրամ Միրաքյանն էր, ում հետ զրույցի ժամանակ փորձեցինք հասկանալ՝ բանանի շուկայում առկա գների թռիչքային բարձրացումն ինչի հետեւանք է:

«Կենտրոնական Ամերիկայում եղանակի պատճառով բերք չկա, ցուրտ է: Այս շուկայում հայտնի գիգանտ ընկերությունները («Dole», «Chiquita» եւ այլն), որոնք Ամերիկայից բանան էին վերցնում ու տարածում ամբողջ աշխարհով մեկ, եղանակի պատճառով խնդրի առաջ են կանգնել: Բերքը չի հերիքում եւ իրենք մուտք են գործել այլ շուկաներ, մասնավորապես՝ Էկվադորի շուկա: Իսկ Հայաստանը հիմնականում բանան է ներկրում Էկվադորից, որտեղ, փաստորեն, բանանի գինն այս ամենի հետեւանքով սարսափելի բարձրացել է: Վերջին 30 տարվա մեջ այսքան բարձրացում չի արձանագրվել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Տրոպիկա» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ ունեն հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ կարողանում են հետեւել ամբողջ աշխարհում առկա գներին:

... Վահրամ Միրաքյանը նշեց, որ անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ բանանի գները մոտ 3 անգամ բարձրացել են:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (14.03.18) | Հեղինակ: Փաստ
Դիտումներ: 330 | Տեգեր: գինն, Վերջ, Ամեն, շաբաթ, Ձեր, բանանի, ամոթ, տվեք, ԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ..., ռեկորդ | - Վարկանիշ -: 0.0/0