RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Ալիևը հենց այնպես չի խոսում Հայաստանը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի. Կոմանդոս
 


 


   1in.am

Երևանը և Զանգեզուրը վերադարձնելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) խոսքով, պետք է քննադատության արժանանար պետական մակարդակով և պետք է դրվեր միջազգային հարթակում քննարկման, թե ինչ իրավունք ունի նախագահը նման կերպ արտահայտվելու:

«Մեր քաղաքագետները ինչի մասին խոսում են, ջուր են ծեծում, հիմա այս հարցը բացվել է, պետք է այս մասին խոսել, բայց մյուս կողմից հնարավոր է, որ իրենք լուրջ չեն ընդունում Ալիևի ասածները: Բայց ես ուզում եմ ասել՝ Ադրբեջանը հենց այնպես չի խոսել»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը

Անդրադառնալով 2018-ին Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ սկսելու ԱՄՆ-ի ԱՀ հաշվետվությանը՝ նա նշեց, որ թվում է թե գրագետ բան են ասում, բայց իրականում այդպես չէ.«Մենք ունենք բանակ, Ադրբեջանն էլ ունի բանակ, մեր բանակը մոնոբանակ է, մենք բոլորս հասկանում ենք իրար, մենք ունենք թշնամու բանակ, որտեղ չկա համախմբում, կան տարաձայնություններ: Իրենք հատուկ ջոկատներով են կռիվ անում, իրենք բանակը բանակ չէ»,-ասաց նա:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 205 | Տեգեր: չի, պետք, խոսում, հենց, ձեռնարկի., Հայաստանը, կոշտ, այնպես, քայլեր, Ալիևը | - Վարկանիշ -: 0.0/0