RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

«2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ ժխտում են Ցեղասպանությունը». Independent
 


 


   ՄԱՄՈՒԼ.am

Ամերիկյան The Independent պարբերականը հրապարակել է լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածը, որում լրագրողը պատմում է թուրք քաղաքացիների ծագումնաբանական տվյալների բացահայտման և վերջինների բուռն արձագանքի մասին:

«Մինչ սուլթան Էրդողանի ինքնավարությունը հազարավոր թուրքեր ազատ էին, չնայած մասնակիորեն, խոսում էին իրենց տոհմի մասին: Նրանք գիտեին, որ հայերի զանգվածային սպանությունների և խոշտանգումների տարիներին քրիստոնյա ընտանիքները փրկություն էին գտնում իսլամի մեջ, տասնյակ հազարավոր հայերի ամուսնացնում էին թուրքերի կամ քրդերի հետ, իսկ նրանց երեխաները մեծանում էին իբրև մուսուլման և իրենց թուրք համարում, սակայն գիտեին, որ մասամբ հայ են: Տասնյակ հազարավոր հայ որբ երեխաներ հաճախում էին մուսուլմանական դպրոցներ, ստիպված էին թուրքերեն խոսել և փոխել իրենց անունները: Հնարավոր է, որ 2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռևս շարունակում են ժխտել Ցեղասպանության փաստը»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը:

Ամերիկացի լրագրողը պատմում է նաև, որ հայկական «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքն, ով սպանվեց 2007թ. Ստամբուլում թուրք ազգայնականների կողմից, դեռևս 2003-ին հայտարարել էր, որ թուրքական կառավարությունը գրանցամատյան ունի, որում նշում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունները:

Լրագրողն ընդգծում է, որ մինչ այժմ պետական գաղտնիք է «թուրքական ազգի հայր» Քեմալ Աթաթուրքի գենետիկ ծագումը:

«Հնարավոր է, որ 2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ շարունակում են հավատալ, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել»,- եզրափակում է Ֆիսկը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (03.03.18) | Հեղինակ: ՄԱՄՈՒԼ.am
Դիտումներ: 160 | Տեգեր: նրանք, տատիկ, «2, սակայն, ժխտում, ունեցել, միլիոն, դեռ, Թուրք, Հայ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |