Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հայտնիներ


Անթոնի Մարտիրոսյան. «Կան տղաներ, որ տասնյակ աղջիկների զրկում են կուսությունից, հետո ուզում են կույսի հետ ամուսնանալ»
 
 
Загрузка...


Իրանահայ ֆոտոմոդել, դերասան Անթոնի Մարտիրոսյանն իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է կամ գնումներ կատարելով, կամ էլ սպորտով զբաղվելով: Հերթական անգամ մարզասրահ գնալուց առաջ Թոնին զրուցել է BRAVO.am-ի հետ` պատմելով մասնագիտության հետեւանքով անձնական կյանքում առաջացած խնդիրների մասին եւ ոչ միայն:


«Հայ մոդելները շատ ցածր են վարձատրվում»

Մեր իրականության մեջ թե՛ տղա, թե՛ աղջիկ շատ մոդելներ չունեն մոդելի կեցվածք առօրյայում: Նկատի ունեմ` չեն հետեւում իրենց այնպես, ինչպես արտասահմանցի մոդելները, չեն հագնվում այնպես, ինչպես նրանք: Եվ սրա միակ ու հիմնական պատճառը ցածր ֆինանսավորումն է: Եթե մարդը մոդելային գործունեություն է ծավալում ապրուստի միջոց վաստակելու համար, ապա հայաստանյան պայմաններում նա ուղղակի չի կարող լինել բավարար խնամված ու աչքի ընկնող:
 


«Կինս պետք է հասկացող լինի»

Մոտ ապագայում չեմ պատրաստվում ամուսնանալ, բայց իմ կողքին պատկերացնում եմ իմ ոլորտին մոտ կանգնած կնոջ: Նկարահանվում եմ բաց ու ազատ տեսարաններում, հաճախ նկարահանման հրապարակում շրջապատված եմ լինում հակառակ սեռի ներկայացուցիչներով. ընտրյալս պետք է հասկանա` երբ ֆոտոխցիկներն ու տեսախցիկներն անջատվում են, ամեն ինչ ավարտվում է:


«Կա աղջիկների տեսակ, որն ինձ գրավում է»

Այնուամենայնիվ, գոյություն ունի աղջիկների մի տեսակ, որն ինձ առավել գրավում է. սիրում եմ նիհար կառուցվածքով ու արտահայտիչ կրծքերով աղջիկների: Բայց այս ամենի հետ նա պետք է լինի խելամիտ ու խելացի, որ կարողանանք շփվել: Քիչ թե շատ տեղեկացված եմ ամեն ինչից, կարեւոր է, որ ընտրյալս էլ լինի այդպիսին, որպեսզի խոսելու ընդհանուր թեմաներ ունենանք:
 



«Աղջիկներին լավ եմ ճանաչում»

 Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար առաջին հերթին փորձում եմ տեղեկանալ, հասկանալ` ինչ տիպի մարդ է նա ու արդեն ըստ դրա, հարգելով բնավորությունն ու նախասիրություններրը, քայլեր եմ ձեռնարկում: Աղջիկներին լավ եմ ճանաչում, գիտեմ` նրանք ինչ են սիրում, իսկ ինչ տանել չեն կարողանում:


«Ինչքան տղաներն ունեն իրավունքներ, նույնքան էլ` աղջիկները»

Եթե աղջիկը մի քանի ընկեր է ունեցել, բայց մեկին է իսկապես սիրել, նվիրվել ու սեռական հարաբերություններ էլ ունեցել է միայն նրա հետ, ապա ես չեմ համարում, որ այդ աղջկա հետ ինչ-որ բան այն չէ: Ինչքան տղաներն ունեն իրավունքներ, նույնքան էլ` աղջիկները: Կան տղաներ, որ տասնյակ աղջիկների զրկում են կուսությունից, հետո ուզում են կույսի հետ ամուսնանալ: Դա ճիշտ չէ: Եթե ընտրյալս նորմալ ընտանիքից  նորմալ աղջիկ լինի, ես այդ հանգամանքին ուշադրություն չեմ դարձնի:
 


Ամբողջական հարցազրույցը՝ ԱՅՍՏԵՂ:



 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (04.12.16) | Հեղինակ: bravo.am W
Դիտումներ: 1472 | Տեգեր: Են, տասնյակ, Մարտիրոսյան., «Կան, կուսությունից, տղաներ, զրկում, աղջիկների, Անթոնի, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...