Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Տղաներ, երբեք չի կարելի սիրո խոսքեր ասել ժամանակից շուտ և ոչ տեղին
 

 


   

Եթե տղաները գիտեն, որ աղջիկները սիրում են ականջներով, բայց չգիտեն, թե հատկապես ինչ են սիրում լսել աղջիկները, ավելի լավ է մոռանալ նրանց խոսքերով գրավելու մասին և նրանց ուշադրությանն արժանանալու մեկ այլ ճանապարհ փնտրել: Ինչպե՞ս կարող է աղջկան դուր գալ լսել այն ամենը, ինչը նրան չի հետաքրքրում կամ մի բան, ինչից նա պարզապես գլուխ չի հանում:

Որպես օրինակ կարող ենք պատկերացնել մի իրավիճակ, երբ տղան առանց աղջկան խոսելու հնարավորություն տալու շատ մեծ ոգևորությամբ պատմում է մեքենայի նոր ազդանշանի կամ նոր անիվների մասին: Այս դեպքում աղջիկները սիրո՞ւմ են ականջներով, իհարկե ոչ: Բայց եթե տղաները, այնուամենայնիվ, չեն ուզում հրաժարվել իրենց սիրելիին խոսքերով գրավելու սևեռուն մտքից, ապա հարկավոր է հիշել մի քանի «գաղտնիք».

1. Շատ տղաներ կարծում են, որ հարկավոր է աղջկան ընդամենը ասել «Ես քեզ սիրում եմ» և վերջ. աղջիկն արդեն կխենթանա իրենց համար: Իհարկե ոչ, սիրելի՛ տղաներ, երբեք չի կարելի սիրո խոսքեր ասել ժամանակից շուտ և ոչ տեղին:

2. Երբեք աղջկան չի կարելի բողոքել դժվարություններից, որոնք դուք չեք կարողանում հաղթահարել: Պետք չէ խղճահարություն առաջացնել աղջկա մոտ, չէ՞ որ աղջիկները ձեր մեջ իրենց պաշտպանին են տեսնում:


3. Խիստ արգելվում է աղջկա մոտ թվարկել ձեր նախկին ընկերուհիների և ձեր կյանքում եղած աղջիկների անունները: Հավատացեք, դա կարող է հետաքրքրել ձեր ընկերներին, բայց երբեք չի կարող դուր գալ ձեր զրուցակից աղջկան:

4. Ինչպես նաև պետք չի ձեր նախկին ընկերուհիների կամ  այլ աղջիկների մասին վատ կարծիք արտահայտել, նրա մոտ կարող է հարց առաջանալ, իսկ իր մասին դուք ինչե՞ր կարող եք խոսել:

5. Աղջիկները չեն սիրում, երբ տղան չափից դուրս շատ է պարծենում իր հաջողություններով, դա մեծամտության նշան է:

6. Պետք է փորձել այնպիսի զրույցի թեմա ընտրել, որը հետաքրքիր կլինի նաև աղջկան, այլ ոչ միայն ձեզ:

7. Աղջիկները սիրում են էմոցիոնալ և ռոմանտիկ տղաների, աշխատեք ձեր խոսքերում գոնե լինել այդպիսին:

8. Ճիշտ է, տղաների ռացիոնալ մտածելակերպը շատ հաճախ նրանց թույլ չի տալիս տարվել երազանքներով, բայց երբեմն փորձեք ձեր սիրելիի հետ բարձրաձայն երազել: Հավատացեք, աղջիկները դա շատ են սիրում:

Իսկ վերջում միշտ հիշեք, որ աղջիկները ոչ միայն լսել են սիրում, այլ նաև շաաաաատ խոսել, դուք էլ ձեր սիրելիներին լսեք և հասկացեք: Իսկ ամենակարևորը՝ առաջնորդվեք սիրով և´ ձեր խոսքերում, և´ արարքներում:





Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 12.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (12.07.17)
Դիտումներ: 960 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...