Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Որքան գումար է անհրաժեշտ Նոր տարի նշելու համար
 

 


   

«Կար ժամանակ, երբ 200 դոլարով կարելի էր նոր տարին նշել, հիմա դա հնարավոր չէ»,- «ՀԺ»-ի փոխանցմամբ՝ ասում է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Արմեն Պողոսյանը վստահեցնում է, որ այսօր սոցիալական միջին վիճակում գտնվող մարդուն նվազագույնը 250-300 դոլար է անհրաժեշտ նոր տարվա բարեկեցիկ սեղան ունենալու համար՝ այն էլ խոսքը քիչ թե շատ ֆինանսապես ապահոված ընտանիքների մասին է:


Արմեն Պողոսյանի վստահեցմամբ՝ հիմա Հայաստանում մարդիկ կան, որ կերազեին այդ թվաքանակի գումար ունենալու եւ ամանորյա ապրանքներ գնելու մասին:

«Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,- ասում է «Սպառողների միության» նախագահը:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ամանորյա թանկացումների հետ կապված բացառություններ չեն լինելու: Թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք հենց նոր տարվա հետ էլ կապված են՝ խաղալիքներ, մի շարք պարնամթերքներ եւ այլն:

Ըստ Պողոսյանի՝ մսի կատաստրոֆիկ թանկացման հետ կապված կթանակա նաեւ երշիկեղենը` մասնավորապես՝ տեղական արտադրության:

«Մեզ մոտ գները աճում են միշտ»,- ասում է Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ կա մշտական գնաճ, որը սպառողները չեն էլ նկատում: Եւ, եթե նայենք երեք տարվա կտրվածքով, կտեսնենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մոտ 20% աճ է նկատվում, դրանց մեջ կան թռիչքային թանկացումներ, որոնք երբեմն ունեն կրիմինալ բնույթ, երբ ապրանքատեսակը կարճ ժամանակում կրկնակի թանկացվում է»:
 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի համարում:





Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 267 | Տեգեր: ՀԱՄԱՐ, անհրաժեշտ, գումար, Որքան, նշելու, ՏԱՐԻ, Նոր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...