Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Ռուսաստանի գողական աշխարհը միշտ եղել է պետության հակահամակարգը
 
 


   

Ռուսաստանի գողական աշխարհը միշտ եղել է պետության հակահամակարգը, այսինքն` ավելին, քան ուղղակի քրեական համայնք: Իսկ հիերարխիան և «կանոնները» այս հակահամակարգում որոշվում էին դաջվածքներով: Մինչ այսօր ոչ ոք չի կարող հստակ պատասխանել, թե ինչն է հիմք հանդիսացել քրեական աշխարհի ստեղծման, որը, փաստորեն, հանդիսանում է իշխանության համակարգի զուգահեռը: Ռուսաստանից բացի, այդպիսի համայնք ինստիտուտի տեսքով գոյություն ունեն միայն երկու պետություններում՝ Հարավաֆրիկյան պետությունում և Պապուա-Նոր Գվինեայում:

Լեզվաբանները պնդում են, որ քրեական ժարգոնը (ռուս. фени) առաջացել է մանր առևտրականներից (язык офеней): Ռուսաստանում սեփական լեզուները վաղ Ռոմանովների իշխանության ժամանակ ունեցել են նաև պրոֆեսիոնալ համայնքներ, որոնց մեջ մտնում էին և՛ աղքատները, և՛ գողերը: Քրեական այդ լեզուն իրենից ներկայացնում էր թափառական առևտրակնների պրոֆեսիոնալ համայնք: Գաղտնի լեզուն առևտրականներին թույլ էր տալիս քննարկել նրանց խաբելու միջոցները գնորդների ներկայության ժամանակ: XVIII դարի վերջերին ակադեմիկոս Պալլասը կազմել է «Բոլոր լեզուների և բարբառների համեմատական բառարան» և այնտեղ ներառել նաև «սուզդալյան» բառերը:

Առևտրականների լեզվի վրա ՆԳՆ-ն ուշադրություն է դարձրել 1853 թվականին: Այն ժամանակ ստեղծվել է Հատուկ գաղտնի կոմիտե, որոնք զբաղվում էին հավատացյալների գործով: Այդ կոմիտեի անդամները գլխի են ընկել, որ առևտրականները ոչ այդքան վաճառում են, այլ հանդես են գալիս որպես քարոզիչներ:

Իրոք, առևտրականները քարոզիչների հետ ունեին շատ ընդհանուր գործեր: Թափառական առևտրականները հասնում էին բավականին խուլ վայրեր և շատ հաճախ իրենց առևտրի դիմաց փողի փոխարեն վերցնում էին հնադարյան գրքեր և սրբապատկերներ, որոնք հետագայում վաճառում էին հավատացյալներին:

Քրեական աշխարհում մեծ դեր ունեն նաև դաջվածքները: Ըստ հին ավանդույթի, դատապարտյալները, որոնք նույնիսկ քրեական հիերարխիայի մաս չեն կազմում, իրենց մարմնի վրա «նկարում են» տարբեր նշաններ և պատկերներ: Պարզվում է, որ այդ դաջվածքների այդ նշանները և պատկերները ունեն իրենց նշանակությունները: Այժմ ներկայացնենք ԽՍՀՄ -ի եւ Ռուսաստանի բանտային դաջվածքների և տարբեր բառերի հապավումների բացատրությունները:


АГМД – Ադոլֆ Հիտլերը իմ ընկերն է: АЛЛЮР – անիշխանությունը սիրում են երիտասարդ սիրով՝ ուրախալի է:

АРБАТ – իսկ Ռուսաստանը եղել է, իսկ հիմա՞:

БЛИЦС – պահպանի սերը և գնահատի ազատությունը: БОГ – Աստվածը կթողնի մեղքերը; դատապարտված է եղել պետության կողմից; վախենում եմ մնամ քաղցած, ես նորից կգողանամ; զգուշացեք, գող է: БОМЖИЗ – Աստծու կողմից պաշտպանված, աղոթքներով ապրող և ծեծված: БОНС – դատապարտվել է ժողովրդական դատարանի կողմից:

ВОЛК – ահա թե ինչպիսին է սերը; դատապարտյալը ազատություն է սիրում: ВОСК – կամքը թուլանա, ուրեմն շուտով վերջն է; ահա և ազատությունը, դատապարտյալներ: ВУЗ – բանտի հավերժական բանտարկյալ; կմահանամ ինչպես ուրախ բանտարկյալ:

ГОРН – պետությունը հավերժ դատապարտել է ստրկության: ГУСИ – որտեղ տեսնեմ, նույն պահին կբռնաբարեմ: ГУТОЛИСТ – շուրթերը հոգնել են պնդել սիրո և ուժեղ կարոտի մասին:

ДЖОН – տանը սպասում են միայն անհաջողությունները: ДЖОНКА – տանը սպասում են միայն անհաջողությունները՝ հարբեցողի քմահաճույքները: ДНО – տույլ տվեք մի քիչ հանգստանալ, թույլ տվեք մեզ շունչ քաշենք:

ЕВРОПА – Եթե գողը աշխատում է, ապա նա վայր ընկած բանտարկյալ է: ЖЕРН – կյանքը ստրկական անազատություն է: ЖНПСК – ապրում եմ աղբանոցում, փրկիր ինձ:

ЗВОНОК – ճանաչիր գողերին, նրանք շատ զիլ են ուսուցանում: ЗЛО – բանտարկյալը սիրում է հանգստանալ; կանչում է սիրելի հորը; ոստիկաններին ամեն ինչի համար վրեժ կլուծեմ: ЗУБР – չար գողերը պահպանում են ստրուկներին:

КОТ – բանտի արմատական բնակիչ; միայնակ լինել շատ դժվար է; ով կմեղմացնի տառապանքս: КУБА – երբ գնում ես, ցավը դժոխային է: ЛЕБЕДУН – նրան կսիրեմ, եթե նա ընդմիշտ գնա: ЛСД – սերը թանկ արժե:

ЛСКЧВ – սիրիր ազատությունը, ինչպես ճայը սիրում է ջուրը: ЛУЧ – գնացել է սիրած մարդը:

МАГ – իմ Ադոլֆ Հիտլերը: МИР – ինձ կուղղի գնդակահարությունը: МОРС – մենք նորից երջանիկ ենք բաժանվում: НЕБО – տխրիր, եթե կլինես միայնակ: НИЛ – չի կարելի դավաճանել սիրելիներին: НИНА – չեմ եղել և չեմ լինի ակտիվիստ:

ПАПА – վերջ ակտիվիստներին, բարև անարխիստներին: ПВА – արհամարհում եմ ձեր ակտիվը: ПИВО – ներիր և ետ կգամ: ПИНГВИН – ներիր և մի տխրիր, մեխավորին պետք չէ փնտրել: ПИПЛ – առաջին և վերջին սեր: ПОСТ – ներիր հայրիկ, բախտն է այսպիսին: ПРАВИЛА – կառավարությունը որոշել է ձեռբակալել բոլորին և զրկել համաներումից:

РИТМ – իմ ուրախությունը և տխրությունը: РОКЗИСМ – Ռուսաստանը ընկղմվել է բանտարկյալների արյան և մայրերի արցունքների մեջ:

САПЕР – բանտարկյալը երջանիկ է գնդակահարությունից հետո: СЛОН – մահ ոստիկաններին դանակից; փոքր տարիքից միայն դժբախտություններ; սիտը սիրում է միակին հավերժ: СОС (505) – փրկեք դատարանից; հայրիկ, փրկիր որդուն: СС (55) – պահպանեցի խիղճը: СЭР – ազատությունը դա դրախտ է:

ТИГР – բանտը խաղալիք է; քեզ, դավաճանին, պատրաստ եմ հոշոտել; ընկերներ, գնում ենք թալանելու ռեստորանը: ТУЗ – բանտը սովորեցնում է կանոններ; բանտի կալանավոր:

ХЛЕБ – միակ սերս կպահպանեմ; Քրիստոսը խղճում է խեղճերին: ШАМПАНСКОЕ? – կատակ է, իսկ միգուցե ուղղակի դժոխային քմծիծաղ, ասա ինչպե՞ս գնահատեմ այն: ЮДА – Ադոլֆի երիտասարդ ընկերը: ЯБЛОКО – ես կսիրեմ մեկին ինչպես խոստացել եմ: ЯРМО - ես ծնված եմ, որպեսզի տանջվեմ միայնակ: ЯХТА – ես քեզ եմ ուզում, իմ հրեշտակ:

Բացի Ռուսաստանից, գոյություն ունի մեկ այլ պետություն գողական հիերարխիայով («հասկացողությամբ»)՝ Պապուա-Նոր Գվինեան: Այս պետությունում ավազակախմբերը կոչվում են «ռասկոլ», ինչը թարգմանաբար նշանակում է «գող»: Պետության մայրաքաղաք Պորտ- Մորսբին համարվում է աշխարհի ամենաքրեական քաղաքը և փաստացի իշխանությունը այնտեղ պատկանում է «գողերին»:

Ռուսատանի հետ մեկտեղ քրեական հիերարխիան և նրա աշխարհագրական արտացոլումը գոյություն ունեն նաև մի շարք հետամնաց երկրներում: Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետության սևամորթների շարքում, որոնք համարվում են հանցավոր խմբերի անդամներ, դաջվածքները ևս ցույց են տալիս իրենց կարգավիճակը և «պատմում են» դրանց կրողների կյանքի և դավանանքի մասին:


Slaq.am 






Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17)
Դիտումներ: 370 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...