Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Ֆիլմեր / TV

«Վանա ծովուն արշալույսը». (VIDEO)
 

 


   

Ֆիլմի իրադարձություններն արտացոլում են 1915 թվականի ցեղասպանության հետևանքները, ծավալվում Կարապետ Փամբուկչյանի ընտանիքում, որը ներկայացնում է  Ամերիկա ներգաղթած հայերի չորորդ սերունդը  և կանգնած է  «Ամերիկա» կոչվող բազմազգ խառնարանում ընդհանուրին միաձուլվելու վտանգի եզրին. մի կողմից որդին, ով ըմբոստանում էր հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, մյուս կողմից թոռը, ով սիրահարվել էր թրքուհուն: Ութսունամյա Կարապետը, ում մայրը հրաշքով փրկվել էր եղեռնից, ձգտում էր ամեն կերպ իր օտարված որդու ու թոռան մեջ արթնացնել, ամրացնել կորուսյալ hայրենիքի հետ կապը, փրկել ընտանիքը օտարացումից ու բաժանումից:  Կարապետ Փամբուկչյանի հույսն այս հարցում յուրաքանչյուր հայի արյան մեջ առկա  գենետիկ հիշողությունն է, որը հնարավոր չէ սպանել կամ ջնջել` անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը...

Նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանիսիայում և Արևմտյան Հայաստանում: Գլխավոր դերերում նկարահանվել են տարբեր երկրներից հրավիրված դերասաններ` Ժան –Պիեռ Նշանյանը(ԱՄՆ), Արեն Վաթյանը(ՌԴ), Արևիկ Մարտիրոսյանը (Ֆրանսիա) և Կարեն Ջանգիրյանը, ով կերտում է Կարապետ Փամբուկչյանի կերպարը: Առաջին անգամ հայկական ֆիլմում նկարահանվել է նաև թուրք դերասան. Գյունըշը Զանը  մարմնավորել է Կարապետի թոռան ընկերուհուն, ով ֆիլմում ևս թրքուհի է:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորները Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանն են, սցենարիստները` Արմեն Վաթյանն ու Արեն Վաթյանը, օպերատորը Ռուբեն Շահբազյանցն է, իսկ բեմադրող նկարիչը` Գագիկ Բաբայանը: Երաժշտությունը գրել է Հայկոն:



 



Տարածել...
 

Կատեգորիա: Ֆիլմեր / TV | Ավելացրեց: 28.04.13

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ֆիլմեր / TV | Ավելացրեց: erkusov.com (28.04.13)
Դիտումներ: 3030 | Տեգեր: Լավագույն ֆիլմեր սիրո մասին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...