Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)


Սևակի այս տողերը անհնար է առանց հուզմունքի կարդալ... ԿԱՐՈՏԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ
 
 


   

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

 

Ես իմ մթի՜ն-մթի՜ն կարոտն այնպե՛ս գիտեմ,

Ինչպես կույրը գիտի բնակարանն իր հին...

 

Իմ իսկ շարժումները ես չեմ տեսնում,

Իրերն իրենց տեսքը թաքցընում են ինձնից,

Բայց անսխալ արդեն և անսայթաք

Ես շարժվում եմ այնտեղ,

Ապրում այնտեղ,

Գուցե այն ինքնալար ժամացույցի նման,

Որի սլաքները պոկելուց էլ հետո

Աշխատում է դարձյալ՝ ցույց չտալով

Այլևըս ո՜չ րոպե և ո՛չ էլ ժամ...

 

Ու ճոճվելով մթան և մենության միջև՝

Ես կարոտն եմ ուզում տարրալուծել

Քիմիկոսի նման, որ հասկանամ

Բնությունը նրա և խորհուրդը խորին։

Իմ ձգտումի վրա, ջանքիս վրա

Հեռվից քրքջում է ջուրը ջրհորդանի՝

Անասելի՛ հեռվից,

Անլսելի՜ հեռվից։

 

Մի քաղքենի թռչուն հեղուկ գեղգեղանքով

Իր խեղճ գոյությունն է երգ դարձընում անբառ՝

Անլսելի՛ հեռվից,

Անորսալի՜ հեռվից։

 

Բառերն սկսում են անձս վիրավորել,

Որովհետև նրանք ինձ են արձագանքում

Անորսալի՛ հեռվից,

Աններելի՜ հեռվից։

 

Պատից պատ եմ քայլում, և քայլերիս

Ձայնը թվում է, թե շատ է հեռվից գալիս,

Աններելի՛ հեռվից, 

Անկարելի՜ հեռվից։

 

Թեպետ կույր չեմ բնավ, 

Սակայն շուրջս նայում

Ու չեմ տեսնում ոչի՛նչ,

Որովհետև

Հաճախ մեր աչքերը ջոկվու՛մ - պոկվու՜մ մեզնից

Ու գնալո՜վ գնում և հասնում են այնտե՛ղ,

Որտեղից մենք հիմա շա՜տ ենք հեռու,

Անկարելի՛ հեռու,

Անհնարի՜ն հեռու:

 

Մենք ինքներըս վազում մեր հետևից

Ու չե՛նք կարողանում ինքներըս մեզ հասնել։

Ու չե՜նք կարողանում ինքներըս մեզ հասնել...

 

Եվ հենց դա՞ չէ արդյոք, որ կոչվում է կարոտ...


04,05.II.1964թ.
Երևան




 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 64 | Տեգեր: հուզմունքի, Այս, ԿԱՐՈՏԻ, կարդալ..., Սևակի, տողերը, անհնար, Առանց, ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...