Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)


Ոչ մի դեպքում ձեր ամուսնուն մի ասեք հետևյալ 10 արտահայտությունը
 
 
Загрузка...


Ոչ մի դեպքում ձեր ամուսնուն մի ասեք հետևյալ տասը արտահայտությունը։

 «Դու իմ արեւն ես»

Ճիշտ է, այս խոսքերը բավականին անմեղ ու միամիտ են թվում, սակայն դրանք շատ նուրբ ու կանացի են եւ ոչ դուրեկան տղամարդկանց համար։


«Ես ամեն ինչ ինքս կանեմ»

Ձեր ամուսնուն կամ սիրած տղամարդուն անպատասխանատու էակ մի դարձրեք։ Իհարկե, կանայք ամեն ինչ էլ կարող են ինքնուրույն անել, բայց պետք է որոշ հարցերում դիմել տղամարդու օգնությանը, որպեսզի նա հասկանա, որ դուք իր կարիքն ունեք, եւ նա պատասխանատու է ձեզ համար։


 «Ո՞ւր են քո փողերը»

Կարեւոր չէ, թե ինչով է զբաղվում ձեր ամուսինը, կինը չպետք է հետաքրքրվի, թե ինչու եւ որքան գումար է նա ծախսել։ Սա իսկապես բարկացնում է նրանց։


 «Ո՞ւր էիր կորել»

Եթե տղամարդը ցանկանում է պատմել, թե ինչպես է անցկացրել իր օրը, նա անպայման կասի ձեզ։ Հետեւաբար, «Ո՞ւր ես», «Ո՞ւր էիր կորել», «Մի՞թե ժողովը մինչեւ 23։00-ն է տեւում» եւ այլն անօգուտ հարցադրումներ են։


«Դու չես ուզում հասկանալ ինձ»

Երբեմն նույնիսկ կանայք չեն կարողանում իրենց հասկանալ... Եթե ինքներդ ձեզ չեք հասկանում, ուրեմն պետք չէ ակնկալել, որ զուգընկերը կկռահի ձեր միտքն ու ցանկությունները։


«Դու համբուրվել, գրկախառնվել չգիտես»

Տղամարդու համար ցանկացած նվաստացուցիչ խոսք կարող է հարաբերությունների վերջակետի պատճառ դառնալ։ Երբ կինը ասում է՝ «Դու համբուրվել, գրկախառնվել կամ սիրով զբաղվել չգիտես» վաղ թե ուշ կորցնելու է իր ընտրյալին։


«Սիրելիս, դու ինձ սիրու՞մ ես»

Երբ տղամարդն իսկապես սիրում է կնոջը, նա իր վերաբերմունքով ցույց է տալիս դա։ Պետք չէ ամեն անգամ հարցնել՝ «դու ինձ սիրու՞մ ես»։ Հիշեք, ցանկացած դեպքում տղամարդը ասելու «այո»՝ չնայած երբեմն ոչ անկեղծ։


 «Դու չես կարող դա անել»

«Դու չես կարող դա անել» խոսքերը ավելի վատ հետեւանք կարող են առաջացնել, քան «Դու չգիտես, թե ինչ է պետք անել»։ Առաջին հայացքից այս խոսքերն, ասես, մարտահրավեր լինեն, բայց  նա երբեք չի մոռանա դրանք։


 «Իսկ ինչի մասին էիր մտածում»

Բավականին միամիտ հարց, սակայն այն հուշում է տղամարդուն, որ նա ունակ չէ ճիշտ որոշումներ կայացնել։ Մի նվաստացրեք ձեր զուգընկերոջը։


«Դու տղամարդ չես»

Սա վերջնականապես կսպանի տղամարդուն։ Լավագույն դեպքում տղամարդիկ պարզապես կհավաքեն իրենց ճամպրուկները եւ կհեռանան։ Այս պարագայում անհանդուրժող տղամարդն անգամ կարող է ձեռք բարձրացնել կնոջ վրա։


Աղբյուրը՝ liwli.ru



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (03.09.17) | Հեղինակ: NEWS.am STYLE W
Դիտումներ: 907 | Տեգեր: դեպքում, արտահայտությունը, Ձեր, Ոչ, ամուսնուն, Մի, հետևյալ, 10, Ասեք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...