Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)


Նամակ բոլոր տղամարդկանց... արժե՛ կարդալ
 
 


   

Ամերիկացի դերասանուհի Քրիստինա Հենդրիկսը (Christina Rene Hendricks) , ով «Esquire» ամսագրի կողմից ճանաչվել է 2013 թվականի աշխարհի ամենասեքսուալ կին, նամակ-կոչ է ուղղել աշխարհի բոլոր տղամարդկանց, որով նա փորձել է օգնել տղամարդկանց հասկանալ կանանց:
 

Մենք սիրում ենք քո մարմինը

Եթե մենք սիրահարված ենք քեզ, մենք սիրում ենք քո մարմինը: Նույնիսկ եթե դու քեզ իդեալական չես համարում, կարծում ես, որ գեր ես, մի մտահոգվիր, մենք սիրում ու ընդունում ենք քեզ ցանկացած տեսքով, որովհետև դա ԴՈՒ ես: Մենք նաև սիրում ենք քո բույրը: Տղամարդիկ դա չեն պատկերացնի, բայց, երբ մենք նրանց մի քանի օր չենք տեսնում, կարոտում ենք անգամ նրանց բույրին ու մի քանի մետրից անգամ կարող ենք զգալ մեր սիրելիի բույրը:


Մենք հիշում ենք միշտ

Մենք միշտ հիշում ենք, թե ինչ ես դու խոսում այլ կանանց մասին: Նույնիսկ, եթե դու թեթևակի ակնարկ ես անում, որ այս կամ այն կինը գեղեցիկ է, մենք դա երբեք չենք մոռանում: Ուրիշ կնոջն ուղղված այդ կոմպլիմենտը իր ուրույն տեղն է գտնում մեր հիշողության մի անկյունում ու «կին, որին նա գեղեցիկ է համարում» անվան տակ ընդմիշտ մնում այնտեղ: Այդ կնոջը հավանել կամ չհավանելու խնդիր մենք չունենք, մեր միակ խնդիրը մեր տղամարդու ճաշակին համապատասխանելն է, պետք է լավ հասկանալ` ի՞նչը նրան դուր եկավ այդ կնոջ մեջ, որը չկա մեր մեջ, ու ձգտել դրան:
 


Կանգնիր, դուռը բաց, ճանապարհ տուր, վերարկուդ առաջարկիր

Դա մեր երազանքն է, մենք պատմում ենք մեր ընկերուհիներին, նրանց մոտ «գլուխ գովում»` «պատկերացնում եք նա կանգնեց, երբ ես ներս մտա, նա իր վերարկուն առաջարկեց, երբ ես մրսում էի, բռնեց ձեռքս, օգնեց դուրս գամ մեքենայից, բացեց, փակեց դուռը...» Ախ ջենթլմեններ, մենք ձեզ այնքան ենք սիրում...


Ոչ ծնկից ցածր շորտերին

Ոչ ասեք «կապրի» կոչված այդ շորտերին, դրանք աշխարհում ամենաանհեթեթ բանն են, որ տղամարդը կարող է իրեն թույլ տալ հագնել: Ոչ մի կին չի սիրում հագուստի այդ տեսակը:


Ոչ անթև վերնաշապիկներին

Գոնե փողոցում մի կրեք անթև վերնաշապիկներ, ախր դա ներքնազգեստտ է, իսկ փողոցում դուք ներքնազգեստի դեֆիլյեի չեք:


Ոչ Facebook-ին

Տանել չեմ կաողանում սոցիալական ցանցերը: Դա ներխուժում է մարդու անձնական կյանք:


Մենք հիշում ենք ամեն ինչ

Այո, մենք բացի այն, որ հիշում ենք միշտ, հիշում ենք նաև ամեն ինչ: Մենք երբեք չենք մոռանում այն, ինչը դու ասում ես մեր մարմնի մասին, լինի դա լավ, թե վատ բան: Մենք հիշում ենք քո հետ կապված ամեն մի մանրուք, քո հագուստը, սանրվածքդ, խոսքերդ` բառ առ բառ: Չէ, որ մենք քեզ սիրում ենք, հետևաբար ուշադիր ենք քո հետ կապված ամեն ինչին:


Երբեք մի բողոքիր մեր ընկերուհիներից

Հիշեք, երբեք մի բողոքեք մեր ընկերուհիներից, անգամ եթե մենք ինքներս բողոքում ենք նրանցից: Դա իհարկե չի նեղացնի մեզ, բայց մենք կսկսենք էլ ավելի դժվար տանել նրանց թերությունները, քանի որ կարևորում ենք ձեր կարծիքը:


Հիշեք, ինչ ենք մենք սիրում

Երբ ես նոր էի սկսել հանդիպել իմ ներկայիս ամուսնու հետ, ինձ դուր էին գալիս ծաղրածուները, կրկեսը, դիմակահանդեսները և ամեն տեսակի դեկորացիաները: Այդ ժամանակ ամուսինս ինձ համար նվեր գնեց 1930 թվականի կրկեսի մասին պատմող գիրք և ես սկսեցի լաց լինել, դա զարմանալի էր, աննկարագրելի զգացում, ես այդպես էլ ամբողջ կյանքում չմոռացա, թե ինչքան ուշադիր էր նա իմ նախընտրությունների հանդեպ:


Մենք ուզում ենք, որ դու վիսկի պատվիրես

Դա խմիչքի ամենահիանալի պատվերն է: Այն սեքսուալ է, հարուստ գույնով, գրավող համ ու հոտ: Դա ինչ-որ հիմար կոկտեյլ չէ, այլ իսկական ալկոհոլային խմիչք:


Դու դա չգիտես

Տղամարդիկ չգիտեն, թե ինչ դժվար է առօրյա կերպարից դուրս գալ և մտնել սեքսուալ կնոջ կերպարի մեջ: Հաճախ մենք ամաչում ենք, չգիտենք դա ինչպես անել: Ձեր կարծիքով հեշտ է մտնել լոգասենյակ և այնտեղից լրիվ այլ կերպարով դուրս գալ, բայց դա այնքան անհարմարություններ է մեզ պատճառում:


Կանացի կուրծք

Տղամարդիկ անընդհատ նայում են կնոջ կրծքերին: Դա իհարկե մեզ չի ամաչեցնում ու չի էլ վիրավորում, դա պարզապես ծիծաղելի է, դա երեխայություն է: Տղամարդիկ, ովքեր անընդհատ մեր կրծքերին են նայում, երբեք չեն գրավում մեզ:


«Գեղեցիկ ես»-ից բացի այլ հաճոյախոսություններ էլ կան

Տղամարդկանց թվում է, թե կնոջ համար լավագույն հաճոյախոսությունը արտաքինի վերաբերյալ է, իհարկե դա այդպես է, բայց «դու շատ գեղեցիկ ես» արտահայտությունը շատ քիչ բան է ասում, ախր մենք այնքան ջանք ենք գործադրում ձեզ համար լավ տեսք ունենալու համար: Կարելի է ասել նաև, որ մենք չքնաղ ենք, հեքիաթային, դյութիչ, շքեղ, յուրահատուկ և այլն, և այլն: Մի փոքր երևակայություն...
 

INFOmanka





Տարածել...


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 55 | Տեգեր: կարդալ, բոլոր, տղամարդկանց..., նամակ, արժե՛ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...