Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 17.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)


Կանանց անկյուն. «Ինձանից միայն սեքս են ուզում...» (չափահասների համար)
 
 


   

Տասնութ տարեկանում ես սիրեցի: Սիրեցի ողջ հոգով, սիրեցի ավելին, քան բառերով կարող եմ նկարագրել: Երկու տարի... երկու լուսավոր տարի ես նրա հետ էի: Մեր հոգիները մեկ էին, և երբ օրը եկավ, մեր մարմինները ևս մեկ դարձան: Ես ապրում էի նրանով, նրա շնչով, նրա գոյությամբ: Բայց եկավ նաև այն օրը: Օր, որ հաճախ գալիս է...

Ների՛ր ինձ, բայց պիտի գնամ: Հարցեր մի՛ տուր: Ինձ համար շատ դժվար է ու ցավոտ մեր բաժանումը: Ես գիտեմ, որ դու լաց ես լինելու իմ գնալուց հետո: Թող գոնե այս ծաղիկները քեզ ժպիտ պարգևեն: Աշխատիր ինձ չարությամբ չհիշել... Չնայած, գիտեմ, որ դա հնարավոր չէ: Ես ուրիշին եմ սիրում ու այսօր մեկնում եմ նրա մոտ: Մենք էլ չենք տեսնվի:

Ես գրկել էի ծաղկեփունջը ու նայում էի նրա աստիճանաբար փոքրացող ուրվագծին: Նրանից մնաց այդ ծաղկեփունջը, որը չորանալուց հետո դրեցի տուփի մեջ. երդվել էի երբեք դեն չնետել:

Քսան տարեկանում ես սկսեցի չարաշահել ալկոհոլը, ծխել սովորեցի: Ինչ-որ անհասկանալի շրջապատում էի հայտնվել: Մշտական երեկույթներ, խմիչք, տղաներ: Ինձանից ոչինչ չէր մնացել: Ախր, ես վստահ էի, որ մենք պիտի ամուսնանայինք, ունենայինք ընտանիք, երեխաներ... Իսկ նա հեռացավ... Ես տղաների մեջ փնտրում էի նրան, իսկ տղաներն իմ մեջ տեսնում էին մեկին, ումից կարելի է պարզապես հաճույք ստանալ:

...Հերթական անգամ ես ծնողներիս ասել էի, որ կուրսեցուս տանն եմ գիշերելու՝ քննություններին պատրաստվելու համար, իսկ ինքս գնացել էի փաբ: Կուրսեցուս չէի էլ զգուշացրել, որ ծնողներիս նման բան եմ ասել: Մայրս զանգահարել էր նրան: Ընկերուհիս անմիջապես գլխի էր ընկել' ինչ է կատարվում և ասել էր, որ ես լոգարանում եմ, ապա իմանալով, որտեղ կարելի է ինձ գտնել, տնից դուրս էր եկել...

Նա մտավ փաբ ու, առանց որևէ բան ասելու, թևիցս քարշ տվեց զուգարան: Ես հարբած էի: Լվացվելուց հետո դիմահարդարման հաստ շերտի տակից երևաց դեմքս՝ երիտասարդ, բայց այնքան տառապած, այնքան դժբախտ: Ձեռքիցս բռնած նա ինձ դուրս հանեց փաբից: Ողջ ճանապարհին լուռ էինք: Երբ ես փորձեցի խոսել, նա ընդհատեց ինձ.

- Ոչինչ մի՛ ասա... Մենք վաղը գնում ենք հոգեբանի մոտ: Ես չեմ ուզում, որ դու վերջնականապես կործանվես: Ես չեմ կարողանում ազդել քեզ վրա: Ու չեմ կարողանում տեսնել այն, թե ինչ է քեզ հետ կատարվում:

Ես հասկացա, որ եթե չեմ ուզում կորցնել միակ ընկերուհուս, պիտի ենթարկվեմ:

Հոգեբանն ինձ դուր եկավ... Բավական էր ընդամենը մեկ հարց, որ ներսումս կուտակվածը դուրս հորդեր:

- Ի՞նչ ես զգում:

- Միակ բանը, որ զգում եմ, դատարկությունն է, անսահման դատարկությունն իմ ներսում: Ես գիտակցում եմ, որ անդունդի եզրին եմ: Ես այլևս չեմ կարողանում պայքարել իմ մտքերի ու իրականության դեմ: Ես երջանիկ չեմ լինելու, ես սիրված չեմ լինելու, ու իմ կողքին չի լինելու այն միակը, ում մասին երազում էի, ում ուրվագիծը մտքումս այդքան իրական է: Ես միշտ մենակ եմ լինելու:

Անկողինս լցվելու է ոչ թե սիրով, այլ միայն հաճույքով, որ տղամարդիկ ուզում են ինձանից ստանալ: Այո՛, տղամարդիկ ինձանից միայն սեքս են ուզում: Ուզում են շոյել դեռ երիտասարդ մարմինս: Ես չեմ ուզում, որ այդպես լինի: Ուզում եմ ազատ արձակվի հոգիս, որը խաչված է այն մարմնի մեջ, որը միայն ժամանակավոր են ուզում սիրել:

- Ես քեզ խորհուրդներ ու գնահատականներ չեմ տալու: Պարզապես քեզ օգնելու եմ հասկանալ մտքերդ ու զգացմունքներդ, վերլուծել իրավիճակը: Դու պետք է հասկանաս, որ իրականում խնդիրը քո մեջ է: Դու պետք է ինքդ քեզ ընդունես ու հասկանաս և ամենակարևորը' հաշտվես քո անցյալի հետ:

- Բայց Դուք չեք հասկանում: Ես սիրում էի, իսկ նա ինձ օգտագործեց: Երկու տարի նա ինձ հիմարի տեղ էր դնում: Ես նրան սիրում էի կյանքիցս ավելի, իսկ նա... նա ինձ հետ քնեց ու լքեց ինձ: Ու բոլոր տղամարդիկ միայն դա են ուզում ինձանից:

- Դու պետք է հասկանաս, որ այն մարդը, ով քեզ իսկապես սիրելու է, կսիրի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: Դու ես որոշելու քո ճանապարհը: Դու բավականաչափ պատժել ես ինքդ քեզ: Դու ուզում ես մոռացության տալ հոգուդ ցավը ու կարծում ես' մարմնական հաճույքներն օգնելո՞ւ են քեզ այդ հարցում: Հասկացիր' ինչ է քեզ իրականում պետք: Եթե քեզ բավարարում են այդ հաճույքները, շարունակիր այդպես էլ ապրել, իսկ եթե դու ուզում ես զգացմունքներ ունենալ, ապա հիշիր, որ մենք ստանում ենք այն, ինչ ուզում ենք: Իրականում դու վիրավորված ես ու այս կերպ խլացնում ես հոգուդ վիրավորանքը: Ես չեմ կարծում, որ իրականում դա այն է, ինչ դու ցանկանում ես: Հասունանալու համար քեզ անհրաժեշտ էր տառապել... Իսկ տառապանքը մաքրում է մարդուն:

Ընկերուհիս, պարտաճանաչ մայրիկի պես, ինձ տանում էր հոգեբանի հետ հանդիպումների, իսկ հետո, ձեռքիցս բռնած, հասցնում տուն, որ ես հանկարծ «չշեղվեմ ճիշտ ճանապարհից»: Բայց արդեն երրորդ սեանսից սկսած ես ինքս էի անհամբերությամբ սպասում հոգեբանի հետ հաջորդ հանդիպմանը:

Շատ քիչ ժամանակ է անցել, բայց ես արդեն ալկոհոլ օգտագործում եմ միայն փոքր չափաբաժիններով ու հրաժարվել եմ ծխախոտից, քանի որ իրականում այդ «փոքրիկ մարդասպանները» բոլորովին էլ չեն օգնում:

Կենտրոնացել եմ դասերիս վրա ու այլևս փաբ չեմ գնում: Ավելի ճիշտ, գնում եմ միայն ընկերուհուս հետ' մեկ գավաթ գարեջուր խմելու: Հին ընկերներս առանձնապես չեն ուզում շփվե ինձ հետ, քանի որ նախկինում ինձ հետ անհամեմատ ավելի ուրախ էր, ու, բացի այդ, ես միշտ բոլորին խմիչք էի հյուրասիրում:

... Մեր բաժանումից երեք տարի է անցել: Այս տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չի զանգելկամ չի գրել ինձ, իսկ ես երկար ժամանակ ամեն գիշեր քնելուց առաջ մտածում էի, թե որտեղ է նա, ինչ է անում հենց այս պահին: Մտածում էի' արդյոք նա իմ մասին հիշում է, թե ոչ:

Մի քանի օր առաջ ես բացեցի կոշիկներիս տուփերից մեկը: Տուփի վրա հաստ շերտով փոշի էր նստած. հավանաբար, երկար ժամանակ այն չէր բացվել: Այնտեղ չորացած ծաղիկների փունջ էր' միակ հուշը, որ մնացել էր նրանից. ես պատռել էի բոլոր նկարները, նվերներն աղբն էի նետել: Անցած սիրո չորացած վկան: Բայց ես այլևս ոչինչ չէի զգում: Հոգեբանն օգնեց ինձ հասկանալ, որ ես իրավունք չունեմ պատժելու իմ հոգին ու մարմինը: Իմ անցյալն իմ մասնիկն է, և ես պիտի համակերպվեմ ու հարգեմ իմ անցյալը:

Ձմեռն արդեն ավարտվում էր, ու օդում զգացվում էր գարնան հոտը: Ես սիրում եմ գարունը:

Բայց այդ գարունն իմ ամենասիրելին դարձավ... Մենք ծանոթացանք ստանդարտ սցենարով, հենց այն ընկերուհուս ծննդյան օրը, ով օգնեց ինձ հետ կանգնել անդունդի եզրից:

... Արդեն հինգերորդ ամիսն է, որ մենք հանդիպում ենք: Նա իմ մասին գիտի ամեն ինչ: Ես նրանից ոչինչ չեմ թաքցրել: Նա դրան արժանի չէ: Ես կարծում էի, որ տասնութ տարեկանում սիրել եմ, մինչդեռ հիմա՝ քսանչորս տարեկանում եմ հասկանում, թե ինչ է իրական սերը: Ես կարծում էի՝ հոգեբանը որոշ բաներ ասում էր հենց այնպես, ինձ հանգստացնելու համար, հոգեկան քաոսից ինձ դուրս բերելու համար: Սակայն հիմա ես հասկանում եմ, որ նա ամեն ինչում իրավացի էր...

Այո՝, իմ կողքի տղամարդը սիրում է իմ մարմինը, բայց մարմնիցս ավելի սիրում է հոգիս:

Աղբյուրը՝ Cosmo:




 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: 05.02.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (05.02.17)
Դիտումներ: 930 | Տեգեր: Են, «Ինձանից, (չափահասների, սեքս, անկյուն., համար), Կանանց, ուզում...», Միայն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...