Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)

Լաց Ինտիմ մերձեցումից հետո. Ինչո՞ւ են որոշ կանայք լաց լինում այդ պահին (չափահասների համար)
 

 


   

Սեռահարաբերվելուց հետո լացելու երևույթները կարող են տեղի ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական առումով:

Դրական առումով հաճախ նկատվում են շատ զգայուն և միաժամանակ թույլ, անկայուն նյարդային համակարգ ունեցող կանանց  պարագայում: Դա բացատրվում է զգացումների այն պոռթկամբ, որը տեղի է ունենում օրգազմի ժամանակ: Ֆիզիոլոգիական առումով տեղի ունենում հետևյալը. հաճելի էմոցիաների հետևանքով արյան մեջ արտադրվում է երջանկության հորմոնը` սերոտոնինը, որի չափից շատ քանակի արդյունքում լավ տրամադրությունը կարող է վերածվել սթրեսի: Արցունքները կարծես թե օգնում են կնոջը  ազատվել հորմոնի ավելցուկից: Այնպես որ, ոչ մի դեպքում պետք չէ զսպել արցունքները, քանի որ խելացի և հմուտ տղամարդը անմիջապես կհասկանա, թե ինչ մեծ երջանկություն են արտահայտում այդ արցունքները:

Բացասական առումով սեռական հարաբերությունից հետո լացելու անզուսպ պահանջը  նկատվում է սեռական մերձեցման ժամանակ լարվածության մեջ է ընկնող և խիստ դիսկոմֆորտի զգացում ապրող կանաց պարագայում: Նման դեպքում հարաբերությունից հետո կուտակված և չբավարարված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Սովորաբար, այս վիճակի գերին են դառնում այն կանայք, ովքեր այցյալում ենթարկվել են սեռական բռնության և սեքսը կապում են ապրած հոգեբանական սթրեսի, ամոթի, մեղքի, պատժի ու կորստի զգացման հետ:

Քիչ չեն այն դեպքերը, երբ կանայք սկսում են լացել սեռական հարաբերությունից հետո, քանի որ ենթադրաբար կարծում են, որ այդ կենակցումը վերջինն է, և իրենք կմնան միայնակ: Այդիսկ պատճառով լքվածի կարգավիճակում չհայտվելու միտումից դրդված՝ շտապում են խզել կապերը՝ որպես  հոգեբանական պաշտպանական քայլ:

Սեքսապաթոլոգ՝ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ



Տարածել...
 

Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: 30.05.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (30.05.18)
Դիտումներ: 1322 | Տեգեր: հետո., լինում, որոշ, մերձեցում, ինտիմ, լաց, կանայք, Են, Ինչո՞ւ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...