RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)

Դժվարանում ես գտնել երկրորդ կեսի՞դ... ահա ինչպիսի որակներ պետք է ունենաս
 


 


   


Տեքստային տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ:



Ում հետ չեն ամուսնանում կամ ինչը փոխել վարքագծում ամուսնանալու համար

Քսանամյա աղջիկները երազում են ամուսնանալ: Եռեսունը բոլորած օրիորդները անհանգստանում են՝ պետք է ամուսնանալ, քառասունին մոտ կանայք շտապում են արդեն: 50- 60 տարեկան կանայք արդեն հուսահատ մտմտում են. «Ամուսնություն»:

Կանանց անհագ ցանկությունը՝ հավետ կապված լինելը կուսության կապով, արդիական է ցանկացած տարիքում: Ու եթե նորահաս պչրուհիները երազում են ռոմանտիկ միության մասին, ապա ավելի հասուն կանայք առաջնորդվում են բնազդային հաշվարկով, բիոլոգիական ժամացույցի մասին հիշելով, ամուսնացած կին լինելու հաստատակամությամբ: Այսօր հասակն առած , չամուսնացած կանանց անվանում են ինքնաբավ, բայց դեռեւս մի քանի տասնամյակ առաջ հանրությունը, անշուշտ նրանց կպիտակավորեր՝ «պառաված օրիորդներ»:

Փոխվել է դարը՝ դառնալով ավելի էմանսիպացված, փոխվել են բարքերը՝ դառնալով ավելի ազատ, բայց կանայք նախկինի պես ահազանգում են, երբ իրենց անանուն մատին ժամանակին չի հայտնվում ցանկալի մատանին: «Ինչու բոլոր ընկերուհիներս զուգընկեր ունեն՝ չնայած այնքան էլ լավը լավը չեն, աչքի չեն ընկնում յուրահատուկ խելքով ու չեն փայլում հնարամտությամբ»: Այս հարցը տալիս են միլիոնավոր «տանը մնացած աղջիկներ», ովքեր փնտրում են պատճառները կա՛մ իրենց մեջ, կա՛մ տղամարդկանց, կա՛մ չար աչքի ու նավսի մեջ: Հոգեբանները կոչ են անում մի կողմ դնել անհեթեթ մտքերն ու նախապաշարմունքները: Նրանք առաջարկում են վերլուծել այն կանանց կենսակերպը, ովքեր չեն ամուսնացել եւ պարզել, թե որ տեսակի հետ են ամուսնանում տղամարդիկ եւ թե ինչու մյուսները երբեք չեն դառնում օրինական տիկիններ:

Ռոմանտիկ արքայադստրեր

Այն աղջիկը, ով դաստիարակվել է արքայադստեր մասին հեքիաթներով, հետո էլ ռոմանտիկ սիրային ֆիլմերով ու կանաց համար ստեղծված նովելներով, հաճախ դառնում է իր պատկերացրած հեքիաթային հարաբերությունների գերին: Նա սպասում է սպիտակ ձիով, հիմա արդեն մերսեդեսով , անգամ սպիտակ ինքնաթիռով իր ասպետին՛ ով կսլանա իր մոտ եւ կտանի իրեն հեռավոր-հեռավոր թագավորությունը: Տարիներն անցնում են, արքայազնը թափառում է կյանքի լաբիրինթոսում, իսկ արքայադուստրը շարունակում է իր շուրջը կառուցել անառիկ ամրոց , որը հսկվում է իր կողմից ստեղծված հրեշներով՝ իր սկզբունքներով եւ շարունակում է ինքնակատարելագործության անդադար պահանջեր ներկայացնել իր սրտի ու ձեռքի թեկնածուներից:

Խնդրի էությունն այն է , որ պչրուհին համոզված է՝ եթե կա իդեալական կին, ի դեմս իրեն, ապա ինչ-որ տեղ կա բոլոր առումներով իդեալական ասպետ: Նա իր ողջ կյանքում ձգտում է համապատասխանել ենթադրած ասպետին՝ սխալ կարծելով, թե որքան կատարյալ դառնա, այնքան մեծ կլինի իր հնարավորությունները սիրո էլիտար շուկայում: Սակայն , բարձրացնելով ինքնագնահատականը, նման կինը վերածվում է բացառիկ ու թանկագին մի «իրի» , որը կարող է իրեն թույլ տալ «գնորդների» միայն շատ նեղ խումբ:

Իրավիճակի շտկում: Իհարկե չի կարելի ծայրահեղությունների հասնել եւ իջեցնել նշաձողի ցուցանիշը՝ նմանվելով բոլոր շարքային կանանց, բայց եւ այնպես, պետք է նորից ձեւել սկզբունքները եւ սկսել գործել: Առաջին հերթին պետք է նախաձեռնող լինել եւ լքել ձեռակերտ ամրոցը, ապա լայնացնել հետաքրքրությունների շրջանակն ու հաճախ լինել այնտեղ, որտեղ կարելի է հանդիպել պոտենցյալ ասպետին եւ վերջապես՝ ընդունել հասարակ , բայց խոստումնալից երիտասարդին եւ միասին ձգտել ու հասնել արքայական աստիճանի:


Ինքնաբավ ամազոնուհիներ

«Ամուսնանալ եմ ուզում, ուզում եմ ամուսնանալ, Վճարողը ես եմ պէտք չէ անհանգստանալ»:

Հայտնի երգի տողերը անհամեմատ լավ են ներկայացնում ժամանակակից կանանց սկզբունքները, ովքեր ձգտում են ոչ թե ամուսնանալ, այլ ցանկալի թեկնածուին ամուսնացնել իրենց հետ: Մնացած ամեն ինչ իրենք ունեն. եւ՛ տուն՝ ամեն բարիքով լի, եւ՛ արդեն նվճած բարձունքներով կարիերա, եւ՛ բարձրաշխարհիկ տիկնոջ կոչում: Միայն թե ինքնաբավ լինելու վազքում նրանք ականջի հետեւ են գցել սիրային ժամադրությունները՝ կոտրելով սիրահար սրտերը եւ հիմա ստիպված են մենությունը ազատություն կոչել: Տղամարդիկ, անշուշտ, հիանում են ամազոնուհիներով, սակայն էդպես էլ չեն ամուսնանում «տղամարդ կանանց» հետ:

Խնդրի էությունն այն է, որ տղամարդիկ բնությունից են օժտված ուժով, որսորդի, պաշտպանի բնազդով, նրանք պետք է հոգան իրենց ընտանիքների հոգսը: Այն կանանց, ովքեր ամեն ինչ կարող են, տղամարդիկ հարգում են եւ ընդունում, մրցակցում հավասարի պես: Ուստի եւ խորանի մոտ գնում են նրա հետ, ով թույլ կտա իրագործել բնությունից իրեն տրված առաքելությունը, ով իր օգնության կարիքը կունենա եւ ում կողքին տղամարդը իրեն իսկական հերոս կզգա:

Իրավիճակի շտկում: Ամուսնանալ ցանկացող ամազոնուհիները պետք է բավարարվեն «պարանոցի» գործառույթով: Հարաբերություններում «գլխի» գործառույթը միշտ պետք է թողնել տղամարդուն: Սակայն այս ամենով հանդերձ ամուսնուն պետք չէ շեշտել, որ գլուխը պարանոցն է շարժում: Եթե կին-ամազոնուհուն ուժն ու հնարամտությունը բավականացրել է հաջողակ դառնալ, ապա պետք է նաեւ բավականացնի՝ խելացի դառնալու:


Սեքսուալ կատվազգիները

Կանայք, ովքեր ենթադրում են, թե տղամարդիկ երազում են ամուսնանալ բացառապես սեքսուալ քնքշանքի համար, խորապես սխալվում են: Հոգեբանները հարցում են անցկացրել ամուսնության պատրաստվող տղամարդկանց շրջանում: Արդյունքում հարցվածների միայն 20%- ն է , որ իր ընտրյալին նկարագրելիս առաջնային հատկանիշ է նշել սեքսուալությունը: Մնացածները իրենց ապագա կնոջ մեջ բարձր են գնահատել նախ եւ առաջ մաքրակենցաղ օրորդներին հատուկ հոգածության, հմուտ կենցաղավարության բարության, նրբության, հավատարմության եւ նման այլ հատկանիշները: Հատկանշական է , որ տղամարդկանց մեծամասնությունը ամուսնության որոշում են կայացրել իրենց հարազատների կողմից հարսնացուի ընտրությունը հավանության արժանանալուց հետո: Դժվար չէ ենթադրել, որ ծնողները հարսնացուի ընտրության ժամանակ իրենց որդու կողքին ամենեւին էլ չեն ենթադրում «սեքս-ռումբ» տեսնել, որի հետեւից շրջում են իրենց հայացքներն անխտիր բոլորը՝ սկսած 16-ից մինչեւ 96 տարեկան:

Խնդիրն այն է, որ չնայած տարակարծիք ենթադրությունների, տղամարդիկ նախընտրում են ամուսնանալ գեղեցիկ , բայց ոչ սեքսուալ կանանց հետ: Ենթագիտակցորեն ապագա ամուսինը ուզում է վստահ լինել, որ կինը հավատարիմ կլինի իրեն եւ կհոգա իր երեխաների դաստիարակության մասին: Բացի այդ , կանայք, ովքեր մեծ հետաքրքրություն են առաջացնում օտար տղամարդկանց շրջանում, չափազանց գայթակղիչ են՝ որեւէ մեկի կողքին մնալու համար:

Իրավիճակի շտկում: Եթե կինը գեղեցիկ արտաքինով ու աչք շոյող չափսերով է օժտված, ապա անշուշտ պետք չէ մնան գեղեցկությունը չադրայի տակ թաքցնել: Ավելի լավ կլինի մարմնի բարեմասնություններին հարմար զգեստ ընտրել՝ էլեգանտ, զուսպ, որպեսզի ընդգծի գեղեցկությունն ու վուլգար չլինի: Իրկանում կինը գայթակղում է տղամարդուն ուրիշ բարեմասնություններով:


Հավերժ հարսնացուներ

Որքան էլ որ տարօրինակ է, բայց եւ այնպես պատահում է , որ այդքան սպասված ամուսնությունն այդպես էլ չի կայանում: Հիմա խոսենք համատեղ կենցաղ վարող , չամուսնացած զույգերի մասին: Վերջապես մուտք գործել Ամուսնությունների պալատ եւ դառնալ հարսանեկան մատանու լիիրավ կրողը էդպես էլ չի հաջողվում: Խանգարում են չափազանց համեստությունը, խիստ պահպանողական հայացքները, անտեղի զսպվածությունը: Հենց նույն հոգեբանների հետազոտություններից պարզ է դառնում, որ սպասումը, թե երբ կնախաձեռնի տղամարդը որեւէ բան, անհաջող տարբերակ է: Քաղաքացիական հարաբերությունները հանգում են ամուսնության միայն այն ժամանակ, երբ կինը, անհայտ կամ առերեւույթ կերպով, նախաձեռնող է դառնում: Նույն կերպով, փորձը ցույց է տալիս, որ այն անձիք, ովքեր առաջին անգամը չէ, որ փորձում են համատեղ կենցաղ վարել, ամուսնության շատ քիչ շանսեր ունեն:

Խնդրի էությունն այն է, որ տղամարդկանց համար առանց պարտավորությունների համատեղ կյանքը շատ հարմար օրրան է որտեղ նրանք կարող սպասել այն միակին, ում կտան իրենց սիրտն ու ում հետ կգնան եկեղեցի: Այս դեպքում քաղաքացիական կանայք հաճախ դառնում են մտացածին երջանկության զոհերը, որտեղ համատեղ կյանքը ընդունվում է օրինական ամուսնությանը համարժեք: Իսկ տղամարդիկ, գիտակցված թե ոչ, չեն ձգտում օրինականացնել հարաբերությունները՝ համարելով, որ ամուսնությունն ավելի մեծ պարտականությունների ու պարտավորվածությունների առաջ կկանգնեցնի իրենց:

Իրավիճակի շտկում: Նախքան համաձայնել համատեղ կյանքի, կանայք պետք է ծանրութեթեւ անեն իրենց ամուսնության շանսերը եւ արդյոք կամուսնանա ընտրյալը իր հետ: Հակառակ դեպքում նրանք կհաստատեն այն վիճակագրության հավաստիությունը, ըստ որի, համատեղ կյանքի հինգ տարիներից հետոամուսնության առաջարկություն ստանալու շանսերը խիստ նվազում են, դե իսկ յոթ տարուց հետո՝ հավասարվում են զրոյի: 

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (21.09.17)
Դիտումներ: 702 | Տեգեր: Ես, որոնք, գտնել, Ինչպիսի, կեսի՞դ..., Ահա, դժվարանում, պետք, որակներ, երկրորդ | - Վարկանիշ -: 0.0/0