RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)

Ինչպես մոռանալ վիրավորանքը. հիշաչարություն, թե ուղղակի լավ հիշողություն
 


 


   LadyNews

Հոգեբանները ասում են, որ իրականում վիրավորանքը ագրեսիա է, որը ուղղված է առաջին հերթին ձեր դեմ: Եթե դուք վիրավորվել եք որևէ բանից, ուրեմն համաձայնել եք ասվածի հետ: Հետևաբար դուք ինքներդ ձեզ եք վշտացնում:

Փաստեր

Հայտնի է, որ հոգու և մարմնի կյանքը սերտորեն կապված են իրար հետ: Գիտնականները ապացուցել են, որ ցածր ինքնագնահատականով հիշաչար մարդիկ հաճախ են ունենում քաղցկեղային հիվանդություններ: Դա նշանակում է. որ վիրավորվանքը ներսը կուտակելը վտանգավոր է:

Մարդուն նեղացնել կարելի է միայն այն դեպքում, երբ նա ցանկանում է դա: Բարձրացրեք ինքնագնահատականը, սիրեք և ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք:

Վիրավորանքից ազատվելու համար վերլուծեք բոլոր հանգամանքները, որի համար մարդը ձեզ վիրավորել է: Հասկացեք, որ ձեզ նեղացրել է օտար մարդ, մտերիմը երբեք դա չի անի: Նա չի կարող կարդալ ձեր մտքերը և պարզել, թե ի՞նչը կարող է ձեզ նեղացնել:

Միջոցներ՝ վիրավորանքը մոռանալու համար

Ահա մեկ այլ միջոց. թղթի վրա գրեք ձեզ վիրավորողի անունը և թվարկեք, թե ինչում է նա մեղավոր: Մի շտապեք, մտածեք, ի՞նչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, հիշեք, թե ի՞նչ եք զգացել: Եթե դուք ճիշտ կատարեք այս վարժությունը, ապա թեթևություն կզգաք:

Եթե վիրավորանքը, այնուամենայնիվ, չի անցել՝ արեք հետևյալը․ փակեք աչքերը, պատկերացրեք ձեզ նեղացնողին, հիշեք հանգամանքները: Այնուհետև հիշեք որևէ անէական դրվագ ձեր կյանքից և մտովի այդտեղ տեղափոխեք պատկերը, որում դուք վիրավորվել եք: Փոխանցեք Ընտրած դրվագի զգացմունքները փոխանցեք ձեր վիրավորանքի վրա:

Կրկնեք այդ վարժությունը մինչև վիրավորանքը չանցնի: Սովորաբար 3-5 անգամը բավարար է:

Եթե դուք չեք կարողանում մոռանալ հին վիրավորանքները, ձեր ուշադրությունը ներկայի կենտրոնացրեք վրա: Մշտապես մտածեք ոչ թե այն մասին, թե ինչ եղել է, այլ այն, թե ինչ կա: Տրամադրվեք դրական, եթե դուք սկսեք հիշել վիրավորանքները, միանգամից արգելափակեք դրանք կյանքի հաճելի դրվագների օգնությամբ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (03.08.18) | Հեղինակ: LadyNews
Դիտումներ: 280 | Տեգեր: վիրավորանքը., Ինչպես, ուղղակի, Թե, հիշաչարություն, հիշողություն, Լավ, մոռանալ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...