Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)


Ամուսնացողնե՞րն են շահում, թե երդվյալ ամուրիները
 
 
Загрузка...


Անդրե Մորուա -  Ամուրի տղամարդկանց մասին
 

ժամանակին ես ճանաչում էի մի ծերուկ մինիստրի, որք հաճույքով կրկնում էր, թե գործի մարդը ոչ մի դեպքում չպետք է ամուսնանա. «Վերլուծեք փաստերը,— ասում էր նա ինձ:— Ինչո՞ւ եմ ես քաղաքական դժվարին կարիերայի ընթացքում պահպանել հոգուս անդորրն ու պարզությունը: Որովհետև ամբողջ օրվա պայքարից հետո երեկոյան ես հնարավորություն ունեի բաց անել գիրքը և վերանալ իրականությունից, որովհետև կողքիս չի եղել փառասեր և նախանձ կին՝ պատրաստ միշտ հիշեցնելու ինձ իմ գործընկերների հաջողությունների մասին կամ կրկնելու իմ հասցեին աշխարհիկ հյուրասրահներում ասված կեղտոտ խոսքերը... Երանի միայնակ տղամարդուն»:
Նա այդպես էլ չհամոզեց ինձ: 

Ես շատ լավ եմ հասկանում, որ ամուրի տղամարդու ուսերը չեն ծանրաբեռնված լրացուցիչ բեռով: Նա ազատ է տնային հոգսերից, ընտանեկան տհաճություններից: Նրան վտանգ չի սպառնում, որ իր համար վճոորոշ մի օր հանկարծ հունից դուրս կընկնի երեխայի հիվանդության կամ ընտանեկան վեճի պատճառով: Սակայն արդյո՞ք ամուրի մարդն այդքան ազատ է կանացի քմահաճույքներից: Եթե նա սուրբ չէ, նրա կյանքում անպայման որևէ մի կին կլինի, իսկ սիրուհին շատ ավելի վտանգավոր է, քան օրինական կինը:

Համենայն դեպս կնոջ և ամուսնու շահերն ընդհանուր են: Կինը ծերացել է ամուսնու հետ միասին և սովորել հասկանալ նրան: Իսկ ընտրված երիտասարդ և գեղեցիկ սիրուհին տարեց մարդու մոտ տագնապ է առաջացնելու:   Անշուշտ, առանց բացառությունների կանոններ չկան: Ամերիկյան նշանավոր դերասանուհի Ռուտ Դրեյփերը մի շատ նուրբ կատակերգությունում ցույց է տվել, թե ինչպես է դասավորվում այն գործարար տղամարդու կյանքը, որը կտոր-կտոր է լինում ձանձրալի կնոջ, գործունյա քարտուղարուհու և իրեն հանգստացնող ու փայփայող սիրուհու միջև: Կյանքում ամեն ինչ լինում է, օրինական կինն էլ երբեմն մշտական գրգռիչ է: Սակայն իրականում դա բավականին հազվագյուտ է պատահում: 

Դիմեք պատմությանը: Անգլիայում գրեթե բոլոր նշանավոր պետական գործիչներն ամուսնացած են եղել: Լեդի Փիլը, լեդի Բիքոնսֆիլդը, միսիս Դլադսթոնը հիանալի կանայք էին: Ֆրանսիայում Գիզոն, Թիերը, Պուանկարեն, մի խոսքով, բոլոր առավել «կարևոր» պետական գործիչները նույնպես ամուսնացած են եղել: ճիշտ է, Գամբետտան և Բրիանն ամուսնացած չեն եղել: Բայց ինչ իմանաս, Գամբետտան և Բրիանն արդյո՞ք ավելի կարևոր դեր չէին խաղա, եթե ամուսնացած լինեին:

Ամուրի տղամարդուն միշտ հատուկ կլինի որոշ անլիարժեքություն, նրա հայացքը մարդկային ցեղի մի ամբողջ կեսի նկատմամբ կմնա կամ ռոմանտիկ, կամ քննադատական: Ավելացրեք դրան, որ նա երբեք առիթ չի ունենա մոտիկից դիտել երեխաներին, հետևել նրանց դաստիարակությանը, հասկանալ նրանց: 

Ուրեմն կարելի՞ է արդյոք նրան կատարյալ լիարժեք մարդ համարել: Մոնտեռանն իր «Ամուրիները» հիանալի վեպում արտակարգ ուժով նկարագրել է իրական կյանքի չիմացությունը, որը հատուկ է գրեթե յուրաքանչյուր ամուրի մարդու, նրա աշխարհն արհեստականորեն սահմանափակված է և հիշեցնում է թռչելուց հետո միշտ նույն տեղը վերադարձող ռետինե գնդակը: Դրան կարելի է առարկել, որ Բալզակը կյանքի մեծ մասը եղել է ամուրի, մինչդեռ ընտանեկան կյանքի տեսարանները ոչ ոք նրանից լավ չի նկարագրել: Ճիշտ է, բայց նա Բալզակն է, նրան բավական է տասը նախադասություն՝ վերստեղծելու համար ամուսնակւսն զույգի կյանքի մթնոլորտը: Սովորական մարդուն հիսուն տարին հազիվ բավական լինի մի կնոջ՝ իր սեփական կնոջը հասկանալու համար:


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (14.10.16)
Դիտումներ: 386 | Տեգեր: աղջիկներին, դեռ, Եթե, Ինչպես, խորհուրդներ, չես, կեսիդ, գտնել, ամուսնացել. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...