Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)


Աղջիկը չհամաձայնեց դառնալ այս տղայի ընկերուհին, և կյանքը չար կատակ խաղաց նրա գլխին ՀԵՏՈ...
 
 


   

Ամեն մարդ պոտենցիալ կեսին ընտրելու համար ուշադրություն է դարձնում մի շարք հատկանիշների: Ոմանք կարևորում են ընդհանուր բնավորության գծերը, դիմացինի բարի և հոգատար լինելը, մյուսները փնտրում են մեկին, որը կերջանկացնի իրենց: Ոմանք մարդուն սիրում են գումարի համար…

Այս պատմությունը մեկ տարի է ինտերնետում ընթերցվում է, բայց չի կորցնում իր ակտուալությունը:

Աղքատ տղան սիրահարվում է հարուստի աղջկա: Նա առաջարկություն է անում աղջկան և կոպիտ պատասխանի արժանանում: Աղջիկը ծաղրում է նրան՝ ասելով, որ տղայի ամսական աշխատավարձը ինքը մեկ օրում է վատնում, իսկ նման մարդը տեղ չի կարող ունենալ իր կողքին:

Անցնում են տարիներ, սակայն տղան չի մոռանում աղջկան: Մի անգամ նրանք հանդիպում են առևտրի սրահում, իսկ աղջիկը տեսնելով նրան ասում է.

— Բա ՛րև, գիտես ես ամուսնացել եմ, իսկ գիտես, թե ամուսինս ինչքա ՞ն է վաստակում ամսական …տասնվեց հազար դոլլար…նա շատ խելացի է:

Տղան քարանում է` նման խոսքեր լսելով այն մեկից` ում համար պատրաստ էր սարեր շուռ տալ:

Այդ պահին մոտենում է աղջկա ամուսինը և տեսնելով տղային շփոթված ասում է.

— Պարո՛ն դուք էլ ե՞ք այստեղ, թույլ տվեք ներկայացնել կնոջս…

Նրա գնալուց հետո ամուսինը ասաց կնոջը.

— Սիրելի՛ս, այս պարոնը այն մարդն է, որի մասին պատմել եմ: Նա 100 մլն արժողությամն ծրագրի սեփականատերն է: Նա ժամանակին սիրել է մի աղջկա, որը կոտրել է նրա սիրտը, ինչի հետևանքով մինչև հիմա միայնակ է: Այդ աղջիկը շատ երջանիկ կլիներ, եթե նրան ընտրեր:

Աղջիկը ափսոսանքով նայում էր հեռացող անցյալի հետևից…

Ի՞նչ է առակը ցուցանում: Կյանքը նման է հայելու, որի մեջ յուրաքանչյուրը տեսնում է միայն սեփական արտացոլանքը: Պետք չէ մարդկանց վերևից նայել, քանի որ չգիտենք, թե ճակատագիրը ինչ անակնկալներ է պատրաստել մեզ համար:



Տարածել...
 

Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: 24.03.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (24.03.18)
Դիտումներ: 405 | Տեգեր: չհամաձայնեց, աղջիկը, Այս, չար, կյանքը, կատակ, տղայի, հետ, դառնալ, խաղաց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...