RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)

Աղջիկները պատմում են իրենց ամենախայտառակ առաջին համբույրների մասին
 


 


   Cosmopolitan

Գրեթե միշտ բոլորի առաջին համբույրները մի փոքր խայտառակ պատմություններ  են ունենում, բայց որոշ պատմություններ ռեկորդ են սահմանում իրենց խայտառակության աստիճանով և բնույթով: Ահա չորս պատմություն, որ պատմել են աղջիկները, իրենց խայտառակ առաջին համբույրների մասին:

–  Երբ ես առաջին անգամ համբուրեցի իմ ընկերոջը, ես իմ ծամած մաստակը հատուկ գցեցի նրա բերանի մեջ: «Նախքան երբևէ ինչ-որ մեկին համբուրելը ես այնքան էի հետաքրքրվել այդ թեմայով, որ երևի մոտավորապես 8,000 ժամ ծախսել էի դրա վրա: Իմ ընկերուհիներից մեկը, ով իր ընկերոջ հետ ընկերություն էր անում արդեն մեկ տարի, ինձ պատմել էր, որ ինքն ու իր ընկերը իրենց համբույրներն ավելի «հետաքրքիր» դարձնելու նպատակով նախքան համբուրվելը թխվածք էին ուտում, հետո համբույրի ընթացքում իրար էին փոխանցում ծամած կտորները: Ես էլ մտածեցի, թե դա շատ սեքսուալ և մեծավարի քայլ է, ուստի իմ ընկերոջն առաջին անգամ համբուրելիս ես իմ ծամած մաստակը գցեցի նրա բերանի մեջ: Նա հետ քաշվեց՝ դեմքին զզված արտահայտությամբ, հանեց մաստակս իր բերանից, գցեց աղբարկղն ու շարունակեց ինձ համբուրել: Ես մի թեթև վիրավորված էի, որ նա իմ այդ սեքսուալ քայլը չհավանեց»:  – Ջես

–  Նա հետ քաշվեց, և ես ստիպված համբուրեցի նրա ծնոտը: «Նա ինձնից շատ ավելի բարձրահասակ էր, այդ պատճառով համարյա անհնար էր նրան արագ համբուրելը, բայց ես որոշեցի այնուամենայնիվ փորձել: Դժբախտաբար նա գաղափար չուներ, թե ինչու է իմ դեմքը մոտենում իր դեմքին, այդ պատճառով նա հետ քաշվեց, և ես ստիպված համբուրեցի նրա ծնոտը: Դրանից հետո նա այլևս չի փորձել ինձ համբուրել»:  – Էմիլի

–  Ես այնքան ուժգին ծիծաղեցի նրա արած արտահայտության վրա, որ թքեցի նրա բերանի մեջ: «Մենք ավագ դասարանում էինք սովորում, և արդեն արձակուրդները մոտենում էին: Մի երեկո իմ ամենամոտ ընկերուհու եղբայր Սեմը նրան և ինձ հրավիրեց կինո իր ամենամոտ ընկերոջ` Ադամի հետ: Չորսով գնացինք կինո:  Ես ու Սեմն իրար կողք էինք նստել, բայց Ադամը եկավ ու նստեց իմ մյուս կողքը: Կինոյի կեսից նա թեքվեց դեպի ինձ ու սեքսուալ ձայնով ասաց. «Ես հիմա գնալու եմ զուգարան»: Ես պատասխանեցի. «Հա, շատ լավ», զարմանալով, թե ինչու 17 տարեկան տղան ինձ պետք է տեղեկացնի իր զուգարան գնալու մասին: Նա գնաց ու ես հաղորդագրություն ստացա անծանոթ համարից, որտեղ գրված էր. “Սա Ադամն է, ես նայում եմ Իքս-Մարդիկ կինոյի վերջին մասը կողքի դահլիճում, արի իրար հետ նայենք»: Ես գնացի կողքի դահլիճ, նստեցի նրա կողքին, և մեկ րոպեից կինոն վերջացավ: Ես առաջարկեցի, որ մենք վերադառնանք մյուս դահլիճ և շարունակենք դիտել մեր նախորդ կինոն, բայց նա բռնեց իմ թևն ու ասաց. «Սպասի՛ր, դու չե՞ս ուզում տեսնել իմ գերագույն հզորությունները» Ես այնքան ուժգին ծիծաղեցի նրա արտահայտության վրա, որ երբ նա այդ պահին մոտեցավ, որ համբուրի, ես ծիծաղելիս հանկարծ թքեցի նրա բերանի մեջ: Ինչպես և սպասվում էր, նա այլևս ինձ ոչ գրել է, ոչ զանգել»: – Էլլի

–  Ես այնքան բարձրաձայն գազ բաց թողեցի, որ համոզված եմ, որ ծնողներիս արթնացրեցի: «Վերջապես ես ժամադրվեցի մի տղայի հետ, ում հավանում էի մի ամբողջ տարի: Երբ ժամադրությունից հետո նա ինձ ճանապարհեց իմ տուն, դռան մոտ մոտեցավ, որ համբուրի ինձ, իսկ ես այնքան բարձրաձայն գազ բաց թողեցի, որ համոզված եմ, որ ծնողներիս արթնացրեցի: Մենք երկուսով ծիծաղեցինք, հետո նա գնաց տուն: Ճիշտ է, նա հետո ինձ զանգել է, բայց ես երբեք նրան չզանգեցի, որովհետև ես այլևս չէի կարող նրա երեսին նայել: Երբեք»: – Կրիստան



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (29.04.18) | Հեղինակ: Cosmopolitan
Դիտումներ: 504 | Տեգեր: իրենց, համբույրների, առաջին, մասին, Են, ամենախայտառակ, պատմում, աղջիկները | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...