RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)

8 հպում, որ ասում է նրան ամեն ինչ
 


 


   

Հարաբերություններում երբեմն խոսքերն իրոք ավելորդ են: Իրոք ավելորդ են, հասկանում ես: Իսկ հպումներդ կարող են ամեն ինչ ասել, խոսքերի փոխարեն: Ահա թե ինչպես:

Ըստ Մինա Ազոդիի

 

Երբ ցանկանում ես նրան հասկացնել, որ նա ցնցող է...

Թփթփացրու նրա հետույքին:
Երբ թփթփացնում ես տղամարդու հետույքին, դա նույնն է, եթե նրան ասես. «Դո՛ւ ես իմ տղամարդը»: «Հասունանալուն զուգահեռ՝ տղամարդիկ սովորում են, որ այս ժեստը հիացմունք և աջակցություն արտահայտելու ձև է»,- ասում է Գիվենսը: Ապացո՞ւյցը: Դիտեք թիմային սպորտաձևի ցանկացած խաղ և կնկատեք, որ մարզիկները և մարզիչները դա պարբերաբար անում են այն ժամանակ, երբ որևէ մարզիկ լավ խաղ է ցուցադրում: «Դա է պատճառը, որ երբ դու այդպես դիպչում ես նրան, նա անմիջապես դա մեկնաբանում է որպես հավանության նշան»,- ասում է դոկտոր Դեյվիդ Վեքսլերը՝ Հարաբերությունների կերտման ինստիտուտի տնօրենը:

Ըստ վերջին գիտական հայտնագործությունների՝ ընդամենը հինգ վայրկյան տևող հպումը կարող է ավելի արագ և ավելի հստակ տեղ հասցնել քո ասելիքը, քան բառերը, մանավանդ, երբ ցանկանում ես որևէ էական բան հաղորդել զուգընկերոջդ կամ ամուսնուդ:

Գաղտնիք չէ, որ ցանկացած հարաբերության առանցքը միմյանց հետ ճիշտ հաղորդակցվելու կարողությունն է: Բայց գուցե երբեք մտքովդ չի էլ անցել, որ միշտ չէ, որ զրուցելու կամ նույնիսկ ընդհանրապես խոսելու կարիք կա՝ ամուր հարաբերություններ ստեղծելու համար: Այլընտրանք հաստատ կա. վերջերս կատարված մի հետազոտության համաձայն` մեկ արագ հպումը (ընդամենը հինգ վայրկյան) ունակ է արտահայտել այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են երջանկությունը, սերը և զայրույթը: «Հպումը մեր հաղորդակցման ամենապարզունակ ձևերից է, սակայն այն նաև ամենաարդյունավետներից մեկն է,- բացատրում է դոկտոր Դևիդ Գիվենսը՝ Ոչ վերբալ հետազոտությունների կենտրոնի տնօրենը: - Դա առաջին լեզուն է, որը սովորում ենք դեռ նորածին ժամանակ: Այդ է պատճառը, որ արագ և բնազդաբար ենք հասկանում այն»:

§ Զույգերի համար սա հրաշալի նորություն է: «Քանի որ տղամարդիկ ավելի քիչ են հակված խոսելու, քան կանայք, մեկ պարզ ժեստը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ սիրելիիդ վրա, քան երկարաշունչ զրույցը»,- ասում է Գիվենսը: Ուրեմն շարունակիր կարդալ, որպեսզի բացահայտես, թե որ հպումներն են ունակ ամեն ինչի՝ սկսած քո տղամարդուն դեպրեսիվ տրամադրությունից հանելուց, վերջացրած լուրջ վեճի կանխմամբ: Եվ այս ամենն՝ առանց ստիպված լինելու արտասանել այդ չորս սարսափելի բառերը` «Մենք պետք է խոսենք»...

Երբ պետք է ասես՝ կներես...

Ձգվիր և սեղմիր նրա ծունկը (մինչ երկուսդ էլ նստած եք):
Նրա ծնկին դիպչելը, մինչ դու ներողություն ես խնդրում, նրան ստիպում է քո նկատմամբ կապվածություն զգալ, հետևաբար՝ նա առավել ընկալունակ է դառնում այն ամենի նկատմամբ, ինչ փորձում ես ասել: «Ծունկը հպվելու համար ամենաբնական և թիվ 1 կետն է, քանի որ այն չեզոք տարածք է,- բացատրում է Գիվենսը: - Դա նույնպիսի «ներխուժում» չէ, ինչպես նրա դեմքին կամ թևին ձեռք տալը կլիներ. այս դեպքում նա կտրուկ հետ չի մղվի, եթե նրան դա դուր չգա»: Ավելին, երբ ձեռքդ պարզում ես՝ նրա ծնկին դիպչելու, մարմինդ պետք է մի փոքր առաջ թեքես: «Սա հեզ կեցվածք է, որը նրա ուղեղին ենթագիտակցական ազդանշան է տալիս այն մասին, որ դու իսկապես զղջում ես և խնդրում ես ներել քեզ»,- ասում է Գիվենսը: Եվ քանի որ դու (շատ նուրբ ձևով) «գլուխ ես խոնարհում» նրա առջև, դրանից նա ինքն իրեն արժևորված է զգում, հետևաբար՝ ավելի է հակված ներողամտության:

Երբ նա ճնշված է...

Մի թեթև քորիր նրա պարանոցը՝ մազերի գծի երկայնքով:
Այս շարժումը կատարյալ է որպես շոյանք: Նախ` մատներդ սանրի պես նրա մազերի միջով տանելն ազդում է արական հիմնական բնազդների վրա: «Փրինինգը (preening) հոգածության համատարած ժեստ է, որը զգացմունքներ արտահայտելու նպատակով օգտագործում են թե՛ թռչունները, թե՛ պրիմատները և թե՛ մարդիկ»,- ասում է Գիվենսը:

«Դա հոգատարության նշան է, որը քո տղամարդուն ապահովության և հանգստության զգացում է հաղորդում»: Մեջքի մեծ մկանը նույնպես կապված է նրա ծոծրակի հետ: «Սա այն հատվածն է, որում սովորաբար կուտակվում է մեր մարմնի ողջ լարվածությունն ու սթրեսը»,- ասում է դոկտոր Թիֆանի Ֆիլդը, ով Մայամիի համալսարանի Միլլերի բժշկության դպրոցում գործող Հպումների հետազոտական ինստիտուտի (Touch Research Institute) տնօրենն է: Հետևաբար՝ այն, ինչն այդ պահին ճնշում է քո սիրելիին, ծոծրակային ցավն է: «Մեջքի մեծ մկանը շոյելն օգնում է նրան թուլանալ, հանգստանալ, ճիշտ այնպես, ինչպես մերսման դեպքում»,- պնդում է Ֆիլդը:

Երբ ուզում ես, որ նա, հակառակ իր ցանկության, որևէ բան անի...

Բռնիր նրա ձեռքերը և դրանց «աղոթքի» դիրք տուր, ապա ափերով ծածկիր:
Ձեռքերն այնպես պահելն՝ ասես դուք աղոթում եք, ուժ և իշխանություն է հաղորդում (սա մի ժեստ է, որը բարձրաստիճան ղեկավարները և քաղաքական գործիչները շատ հաճախ են օգտագործում ելույթ ունենալիս): «Նրա ձեռքերը քո ափերում ամփոփելով՝ դու ենթագիտակցական մակարդակով նրան ազդանշան ես տալիս, որ այս սցենարում դո՛ւ ես գլխավորը,- ասում է Ֆիլդը: - Արդյունքում՝ քո խոսքերը նրա համար ավելի համոզիչ են դառնում, թեև նա ինքն էլ չի հասկանում, թե ինչու»:

Երբ նա զայրացած է, և դու պետք է մարես վեճը...

Ձեռքդ դիր նրա ուսին՝ արմունկդ բացված վիճակում:
Պատկերավոր ասած` սա հավասարազոր է վեճի ընթացքում «դադար» կոճակը սեղմելուն: Հանգստացնող այս հպումն ի զորու է հանդարտեցնել նրան: Ուսը իդեալական կետ է նման պահերին հպվելու համար, քանի որ այն լավ պաշտպանված է մկանով և պակաս զգայուն է՝ մարմնի այնպիսի ավելի խոցելի մասերի համեմատ, ինչպիսիք են դեմքը և պարանոցը:

§ «Քո հպումը նրան կհանի լարված վիճակից՝ նրա զայրույթը մեկ աստիճանով նվազեցնելով»,- բացատրում է Գիվենսը: Սակայն այս քայլը պետք է կիրառել այն ժամանակ, երբ վեճը դեռ նոր է սկսվում, այսինքն, երբ դեռ կրքերը չեն եռում: «Հակառակ դեպքում սթրեսային հորմոնները, օրինակ՝ ադրենալինը և կորտիզոլը, կհասնեն մի այնպիսի կետի, որտեղ քո խաղաղարար ժեստն այլևս ոչ մի ազդեցութուն ունենալ չի կարող»,- ասում է Գիվենսը:

Երբ ցանկանում ես նրան հասկացնել, որ գրգռված ես...

Ձեռքդ դիր նրա ազդրի վերին հատվածին:
Այս շարժումն արդյունավետ է ոչ միայն այն պատճառով, որ ձեռքդ չափազանց մոտ է գտնվելու նրա «գործիքին»: «Նրա ազդրի վերին հատվածն արդեն իսկ զգայուն է,- ասում է Գիվենսը: - Մարմնի այդ մասը հարուստ է նյարդային հանգույցներով, որոնք կապված են նրա սեռական օրգանների հետ»: Ավելին, մարմնի այս հատվածում մաշկն ավելի նուրբ է, քանի որ այն ազդրի սովորաբար ամենաքիչ մկանուտ մասն է: «Շոյիր և մատներով թեթևորեն մերսիր նրա ազդրի վերին հատվածը»,- ասում է Վեքսլերը: Այսքանից հետո երաշխավորում ենք` նրա ձեռքերը հնարավորինս արագ կպարուրեն քո ողջ մարմինը: 
Քանի որ նրա ափերը ծածկում են քո ձեռքերը, նա ստանձնում է գերիշխող դիրք, ինչը նրան դրդում է հոգ տանել քո մասին:

Երբ իրականում չես կարող ասել՝ լավ էլի՜...

Ձգվիր դեպի նա՝ ձեռքերիդ ափերը վեր, և տեղավորիր ափերդ նրա ձեռքերում:
Ձեռքերը մեկնելը (ափերը դեպի վեր) SOS ազդանշան է: «Այս ժեստը հասարակության մեջ երկար ժամանակ ասոցացվել է մուրալու հետ, հետևաբար՝ նա ենթագիտակցորեն այն մեկնաբանելու է որպես աջակցության խնդրանք,- ասում է Գիվենսը: - Եվ երբ դու բռնում ես զուգընկերոջդ ձեռքերը, դու հասկացնում ես նրան, որ իր աջակցության կարիքն ունես»,- բացատրում է Գիվենսը:

§ Առանց որևէ բան բարձրաձայնելու` դու փորձում ես «որսալ» նրա աջակցությունը: Եվ քանի որ նրա ափերը ծածկում են քո ձեռքերը, նա ստանձնում է գերիշխող դիրք, ինչը նրան դրդում է հոգ տանել քո մասին:

Երբ ցանկանում ես ասել՝ սիրում եմ...

Նրա դեմքն առ ափերիդ մեջ:
Տղամարդու դեմքը չափազանց զգայուն է, իսկ ծոծրակն ունի հատուկ զգայուն սենսորներ, որոնք խմբված են մազային պարկիկների (ֆոլիկուլների) շուրջ: «Ֆոլիկուլների մեծ քանակը տղամարդու դեմքը կնոջ դեմքից ավելի զգայուն է դարձնում»,- ասում է Գիվենսը:

§ Ի հավելումն ֆիզիոլոգիական գործոնի, այս ժեստը նաև խիստ ռոմանտիկ է (դա է պատճառը, որ այն օգտագործվում է ֆիլմերում, հատկապես` համբույրի գրեթե բոլոր դրվագներում): «Դեմքը զգայական առումով մարմնի ամենաինտիմ մասերից է: Ուրեմն, նրա դեմքն ափերիդ մեջ պահելը սիրելիիդ հաղորդում է նրա հանդեպ տածած քո խոր զգացմունքները»,- ասում է Ֆիլդը:

Պատասխան արձագանք

Ֆիզիկական կոնտակտը հեշտացնում է միմյանց հասկանալու գործընթացը, քանի որ դու կարող ես զգալ` ինչպես է նրա մարմինն արձագանքում քո հպմանը: Աչքի անցկացրու ստորև ներկայացված «վերծանումները» և պարզիր` իրականում ինչ է անցնում նրա մտքով:

ՆԱ ԼԱՐՎՈՒՄ Է

Դու զգում ես, թե ինչպես են նրա մկանները կծկվում քո ձեռքի տակ, ռեֆլեքսի նման: Սա նշանակում է, որ նա նյարդային է և անընկալունակ (օրինակ՝ քո ներողությունը գուցե նրան համոզիչ չի թվացել, եթե զգում ես, որ նրա ծունկը ցնցվում է, երբ դու սեղմում ես այն):

ՆԱ ՀԵՆՎՈՒՄ Է ՔԵԶ

Եթե նա զգուշորեն իր մարմինը մոտեցնում է քեզ, դրանով ցույց է տալիս, որ քո ազդեցության տակ է: Սա նշանակում է, որ նա հակված է համաձայնության գալու, ընդ որում՝ ցանկացած հարցում:

ՆԱ ԹԵՔՈՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ՝ ՀԵՌԱՆԱԼՈՎ ՔԵԶՆԻՑ

Պահպանելով ֆիզիկական կապը՝ նա հասկացնում է, որ բաց է քո ասածների առաջ, սակայն մի կողմ թեքվելը նշանակում է, որ նա լիովին «գրավված» չէ (դա անվճռականության ֆիզիկական դրսևորումն է):

ՆԱ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆՇԱՐԺ Է

Որպես կանոն, ռեակցիայի բացակայությունն ամենավատ ռեակցիան է: Դա նշանակում է, որ նա ամբողջովին կտրված է խոսակցությունից և «պատ» է կառուցել: Ավելի ճիշտ կլինի սպասել մեկ ուրիշ պահի, երբ նա քո առջև այդքան «փակված» չի լինի:

 

Աղբյուրը՝ դոկտոր Դեյվիդ Գիվենս



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (11.11.18)
Դիտումներ: 393 | Տեգեր: որ, հպում, ասում, ԻՆՉ, Ամեն, նրան | - Վարկանիշ -: 0.0/0