Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

«Երևան Սիթիում» տավարի միսը թանկացել է մոտ 500 դրամով
 

 


   tert.am

Tert.am-ի հետ զրույցում խանութի աշխատողներն ասացին, որ տավարի ֆիլեն վաճառվում է 5390 դրամով, մինչդեռ նախօրեին այն վաճառվել է 4900 դրամով, իսկ ոսկորներով տավարի միսը վաճառվում է 3660 դրամով, որի գինը մեկ օր առաջ եղել է 3100 դրամ:

Աշխատակիցները նշեցին, որ խոզի միսը նույնպես թանկացել է, սակայն այդ պահին սուպերմարկետում խոզի միս չկար: Թե որն է խոզի միս չլինելու պատճառը, աշխատողները չկարողացան պատասխանել:

Հավի միսը և պտուղ-բանջարեղենը չէին թանկացել, բայց աշխատողների խոսքով՝ սպասվում է, որ վերջին ապրանքախումբը ևս պետք է թանկանա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում նախօրեին բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության:

Այս գործողությունից հետո շատերը կանխատեսում էին, որ գյուղմթերքի մասով թանկացումներ կլինեն:

Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով ԱԱԾ գործողությունների արդյունքում խոշոր սուպերմարկետների՝ ամբողջությամբ հարկային դաշտ գալը թանկացումների բերելու հարցին, նշել էր.  «Ժամանակին պայմանավորվածություններ են եղել՝ հենց գների աճից խուսափելու համար: 

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.06.18 | Հեղինակ: tert.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.06.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 916 | Տեգեր: տավարի, դրամով, Սիթիում», մոտ, 500, թանկացել, միսը, «Երևան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...