Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ձեռնաշարժության մասին՝ բժշկական տեսակետից (չափահասների համար)
 

 


   

Կան սեռական կյանքի հիգիենայի մի քանի հարցեր, որոնք հաճախ ճիշտ չեն մեկնաբանվում: Դրանցից են տարբեր տարիքի մարդկանց սեռական ժուժկալության, ինչպես նաև ձեռնաշարժության, ընդհատված սեռական հարաբերության գնահատումը:
 
Ձեռնաշարժության մասին տարածված թյուրիմացությունների մասին

Դեռահասների սեռական ժուժկալությունը վնաս չի հասցնում նրանց օրգանիզմին։ Հայտնի Է, որ պատանեկան գերսեքսուալությունը հետագայում երբեմն տհաճությունների պատճառ է դառնում: Սեռական հարաբերության ժամանակ արագ սերմնաժայթքման հասնելու նրանց ձգտումը կարող է դառնալ անցանկալի հղիության և ի հետևանք՝ արհեստական վիժման (աբորտ) և նրա բարդությունների պատճառ:

Գերսեքսուալությունը, առաջացնելով նյարդային լարվածություն, հաճախ ինքնաբերաբար հասցնում է սեռական ինքնաբավարարման՝ ձեռնաշարժության, օնանիզմի, մաստուրբացիայի: Ձեռնաշարժության առաջին գործողությունները սովորաբար կատարվում են դեռևս անորոշ, չգիտակցված մղումներից դրդված: Հետագայում պատանին հստակ գիտակցում է իր ցանկությունները, որոնց աոաջացմանը նպաստում են սեռական երևակայությունը: Ի դեպ, վերջիններին տղաներն ավելի շատ են հակված, քան աղջիկները:


Պատանեկան հասակում չափավոր ձեռնաշարժությունը սեռական ֆունկցիայի կարգավորման դեր ունի: Այն ծառայում է սեռական գերգրգռվածության նվազեցմանը և անվտանգ է: Հայտնի է, որ ձեռնաշարժությամբ զբաղվում են նաև աղջնակները, բայց շատ ավելի հազվադեպ, քան պատանիները:


Շատ սեքսոլոգների տվյալների համաձայն՝ պատանեկան հասակում ձեռնաշարժությամբ զբաղվում է տղաների 80 տոկոսը: Այսպիսով, հեղինակները պնդում են, որ ձեռնաշարժությունը բավական տարածված է, իսկ ժամանակակից երիտասարդությունը ձեռնաշարժությունը դիտարկում է որպես ավելի կամ պակաս անհրաժեշտ ֆիզիոլոգիական պրոցեսների հետևանք, որը ոչնչով չի ներազդում նրանց առողջության վրա: Բայց և այնպես ձեռնաշարժության ամոթալի և վտանգավոր լինելու վերաբերյալ արմատացած կարծիքը երիտասարդներից շատերին վախեցնում է սեռական կարողունակության անկման կամ սեռական անկարության առաջացման հետևանքներով, որից էլ առաջանում են ինքնամփոփվածոթյուն ու հոգեկան ծանր ապրումներ:

Չնայած վերն ասվածին՝ ոմանք, այնուամենայնիվ, զգում են ձեռնաշարժության վնասը: Բանն այն է, որ սեռական սխալ դաստիարակության դեպքում, վախեցնելու և սպառնալիքների հետևանքով պատանու գլխուղեղում առաջանում է, ինչպես ասում են բժիշկները, բացասական հետևանքների սպասումային օջախ: Այսպիսով՝ վնասակար է դառնում ոչ այնքան ձեռնաշարժությունը, որքան անխուսափելի հատուցման սարսափը: Հենց այդ վախն է երբեմն դառնում չհաջողված սեռական հարաբերությունների պատճառը, հատկապես սեռական կյանքի սկզբում:

Ակնհայտ է, որ պատանուն ձեռնաշարժությունից կտրելու հնարավոր արդյունավետ միջոցը նրա ազատ ժամանակը սպորտով, որևէ սիրած նախասիրությամբ (հոբբի) լցնելն է: Իսկ պատանին ինքը պետք է պատրաստ լինի ծնողներից, իրեն հարազատ մարդկանցից և ոչ թե փողոցի «խորհրդատուներից» տեղեկություն ստանալուն: Որպես օրենք՝ շատերը ձեռնաշարժությունը դադարեցնում են սեռական կյանքով պարբերաբար ապրելու հետ: Բայց որոշ դեպքերում այն կարող է շարունակվել նաև ամուսնությունից հետո, մասնավորապես սեռական ժուժկալության ժամանակ, երբ ինտիմ հարաբերություններն անհնար են կնոջ հիվանդության, հղիության կամ այլ պատճառներով:



Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 10.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (10.06.18)
Դիտումներ: 6102 | Տեգեր: համար), Ձեռնաշարժության, (չափահասների, բժշկական, մասին՝, տեսակետից | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...