RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Զգույշ եղեք, այս մարդու նման Գրին քարտի խայծով չխաբվեք. քրեական դեպքերից
 


 


   Pastinfo.am

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի «Գրին Քարտ»-ի խոստում տալու և այդկերպ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու գործը:

Ըստ մեղադրանքի՝ Գրիգոր Գրիգորյանը 2017թ. հուլիսին ծանոթացել է Վահագն Դավթյանի հետ ումից նախօրոք տեղեկանալով ընտանիքով ԱՄՆ մեկնելու ցանկության մասին` վստահեցրել է, որ 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց կարող է կազմակերպել ԱՄՆ-ում «Գրին Քարտ» ստանալը:

2017թ. օգոստոսին Երևան քաղաքի «Արմենիա-Մոթորս» հյուրանոցի սրճարանում հանդիպել է Վահագն Դավթյանի հետ, ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով` վերցրել է վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիրը և որոշ ժամանակով դուրս եկել սրճարանից, ապա վերադառնալով տեղեկացել է, որ հստակ կարող է ձեռք բերել ԱՄՆ «Գրին քարտ»` այդ կերպ ավելի ամրապնդելով նախօրոք ձեռք բերած վստահությունը, ինչի արդյունքում սրճարանում Գրիգոր Գրիգորյանը Վահագն Դավթյանից պահանջել և ստացել է 7.173.000 ՀՀ դրամին համարժեք` 15.000 ԱՄՆ դոլար` պայմանավորվելով գումարի մյուս մասը վերցնել ԱՄՆ դեսպանատանը 2018թ. մայիսին կայանալիք հարցազրույցից հետո:

Սակայն ԱՄՆ «Գրին քարտ» ձեռք բերելու ուղղությամբ որևէ էական գործողություններ չկատարելով, միաժամանակ այլ անձանց համար այն ձեռք բերելու իրականում որևէ հնարավորություն չունենալով` խարդախությամբ հափշտակել է Վահագն Դավթյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով հիշյալ գումարը:

Գրիգոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (16.04.18) | Հեղինակ: Pastinfo.am
Դիտումներ: 316 | Տեգեր: չխաբվեք., Զգույշ, քրեական, Մարդու, քարտի, խայծով, Այս, նման, Գրին, եղեք | - Վարկանիշ -: 0.0/0