/Քրեական - Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան). Ֆոտոշարք " />


Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան). Ֆոտոշարք
 
 


   




Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, ձերբակալվել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից 2015 հոկտեմբերի 30-ին:  Ներկա պահին ազատ է արձակված:

Ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել Անդրանիկ Սողոյանի և նրա 4 համախոհների նկատմամբ: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն և շորթում կատարելու մեղադրանքով: 

Մեղադրական եզրակացության համաձայն` «օրենքով գողեր» Զապն ու Սեդոյը 2007 թվականին «պատվիրել են» ադրբեջանցի Մուհամեդ Ալիևին սպանել հայ գործարարի՝ ոմն Արմանին: Ալիևն էլ, իր հերթին, սպանությունը պատվիրել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին: Սակայն վերջինս երկու անգամ վրիպել է. սկզբում դանակահարել է մեկ այլ մարդու` կրկին հայի` շփոթելով նրան «զոհի» հետ: 

Բժիշկներին հաջողվել էր վիրավորի կյանքը փրկել: 14 օր անց Տրետյակովը կրակել է Sazka գործարանի վարորդներից մեկի վրա, ով վարում էր հենց այն մեքենայից, ինչ հայ գործարարը: Թիմուրը դատավճռով ազատազրկման է դատապարտվել 22 տարով և այժմ կրում է պատիժը: Անդրանիկ Սողոյանը ևս դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ նրա 4 համախոհները՝ 12-18 տարվա: Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սողոյանի և մյուսների մասով նախնական վճիռը: Նրան, ինչպես նաև համախոհ Գիլան Ալիևին ավելի վաղ մեղադրանքն էր առաջադրվել սպանության պատվիրման և մահափորձ կատարելու համար: Իսկ վերջնական մեղադրանքը համալրվել է նաև շանտաժ անելու մասով: 

Սպանության մեղադրանքով մյուս դատապարտյալներն են Մուհամեդ Ալիևը, Արսեն Կակոսյանն ու Արսեն Առաքելյանը: Դատավճռից առաջ ամբաստանյալները հրաժարվել էին ցուցմունք տալ. միայն հայտարարել էին, որ մեղադրանքներն անիմաստ են և իրականությանը չեն համապատասխանում: 

Ռուսական լրատվամիջոցները, որոնք «գողին» լենինականցի Զապ են կոչում, բազմիցս հայտարարել են, որ Անդրանիկ Սողոյանը հետախուզման մեջ գտնվելու ընթացքում մշտապես գտնվել է Հայաստանում. այս մասին հայտնել են նաև տեղի ԶԼՄ-ները: 

Աղբյուրը:







Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 06.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (06.07.17)
Դիտումներ: 1177 | Տեգեր: Զապ, ամենաազդեցիկ, կյանքի, անցկացրած, մեկը՝, զգալի, գողերից», մասը, բանտում, «Օրենքով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...