Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Խոր Վիրապում 33-ամյա երիտասարդը բռնաբարել է չինուհի զբոսաշրջիկին
 

 


   1in.am

33-ամյա Խաչիկ Տ.-ին մեղադրանք էր առաջադրվել չինուհի զբոսաշրջիկի կամքին հակառակ նրա նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 16-ի սահմաններում Խաչիկ Տ.-ն իր վարած «ՎԱԶ- 2106» մեքենայով գտնվել է Խոր Վիրապ վանական համալիրի մոտ ու կենտրոնական ճանապարհին նկատել է մի չինուհու:

Մեքենան կանգնեցնելով նրա մոտ՝ Խաչիկը, ըստ մեղադրանքի, ձեռքերի շարժումներով ու ժեստերով հաղորդակցվել է չինուհու հետ, հասկացել է, որ նա ուզում է հասնել Երևան:

Խաչիկը չինուհուն առաջարկել է նստել իր մեքենան՝ խոստանալով հասցնել Երևան:

Չինուհին հավատացել է Խաչիկին, նստել է մեքենա:

Խաչիկը, ըստ մեղադրանքի, Երևան ուղևորվելու փոխարեն, շարժվել է Արարատ քաղաքի ուղղությամբ, որպես «հյուրասեր» մարդ՝ չինուհուն ցուցադրել է մի քանի տեսարժան վայրեր:

Ապա մեքենայով նրան հասցրել է Ուրցաձոր գյուղում գտնվող՝ «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» տարածք:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Խաչիկ Տ.-ն այնտեղ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ չինուհու հետ: Գրկել է նրան, գցել է գետնին, փորձել է պառկել նրա վրա, բայց չինուհին դիմադրել է, կծել է Խաչիկի այտը ու կրծքավանդակի ձախ հատվածը:

Շարունակելով դիմադրել՝ չինուհին ձեռքերով ցույց է տվել սեռական օրգանը ու հասկացրել է, որ կույս է:
Խաչիկ Տ.-ն, ըստ մեղադրանքի, հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալու մտքից ու ցանկացել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Չինուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նա կծել է աղջկա զույգ այտերը, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով արյունազեղումներ, քերծվածքներ, կծած վերքեր, մասնավորապես՝ շրթունքների, այտերի, ծոծրակային շրջանի, ազդրերի, դաստակների, գոտկային շրջանի, սրունքների վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ բռնություն գործադրելու հետ միաժամանակ Խաչիկ Տ.-ն զբոսաշրջիկ աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ շոյել է սեռական օրգանները և այլն՝ առաջացնելով արյունազեղումներ, նաև՝ հեշտոցի ու կուսաթաղանթի շրջանի լորձաթաղանթների ամբողջականության խախտում և արյունազեղում, շեքի շրջանի պատռված վերք…

Այնուհետև Խաչիկ Տ.-ն, ըստ մեղադրանքի, պահանջել է, որ աղջիկը ձեռնաշարժություն անի:

Աղջիկը վախեցել է, որ պահանջը չկատարելու դեպքում նա կարող է վնասել իրեն, ցույց է տվել, թե կատարում է պահանջվածը, սակայն ընթացքում նկատելով իրենց ուղղությամբ շարժվող մի մեքենա, չինուհին կարողացել է ազատվել, ընդառաջ վազել այդ մեքենային: Առանց վարորդի և ուղևորուհու հետ խոսելու՝ չինուհին նստել է մեքենան ու նրանց հետ հեռացել է «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» տարածքից:

2017 թվականի հոկտեմբերի 5-ին Խաչիկ Տ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 586 | Տեգեր: բռնաբարել, Վիրապում, չինուհի, 33-ամյա, երիտասարդը, Խոր, զբոսաշրջիկին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...