Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Վայքում երեք տղաներ, տեսնելով կնոջը սեռական հարաբերություն ունենալու պահին, պահանջել են, որ իրենց ևս «սպասարկի»
 

 


   1in.am

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում է գտնվում Հարութ Ս.-ի, Հովիկ Կ.-ի ու Ռազմիկ Խ.-ի գործի քննությունը:

Երեք ամբաստանյալներից չափահաս է միայն Հարութ Ս.-ն, մյուս երկուսը մեղսագրված արարքի կատարման պահին անչափահաս են եղել: Հարութ Ս.-ին մեղադրանք է առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, իսկ Հովիկին ու Ռազմիկին մեղադրանք է առաջադրված շորթմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի 26-ին, ժամը 20-ի սահմաններում Հարութ Ս.-ն իր անչափահաս ընկեր Ռազմիկի հետ Վայք քաղաքի ոստիկանության բաժնի շենքին հարակից այգում տեսել է համաքաղաքացի Սվետային (անունը փոխված է)՝ անծանոթ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալու պահին:

Հարութը, մտածելով, որ իրենք էլ կարող են Սվետայի հետ սեռական հարաբերություն ունենալ, Ռազմիկի ու իրենց միացած Հովիկի հետ հետապնդել են այգուց հեռացող Սվետային:

Վայքի շենքերից մեկի շքամուտքի մոտ տղաները, ըստ մեղադրանքի, Սվետային կանգնեցրել են: Հարութը, հայտնելով, թե իրենք ինչին են ականատես եղել, առաջարկել է, որ Սվետան իրենց էլ «սպասարկի»՝ սեռական հարաբերություն ունենա նաև իր ու իր ընկերների հետ:

Սվետան մերժել է:

Հարութը նոր առաջարկ է արել՝ Սվետան թող իրենց հետ սեռական հարաբերություն ունենա, իրենք կվճարեն 10 հազար դրամ:

Սվետան այս առաջարկությունն էլ է մերժել:

Հարութը, ըստ մեղադրանքի, պայմանավորվել է իր անչափահաս ընկերների հետ, որ Սվետայի հասցեին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրանից զգալի չափի գումար շորթեն:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 6221 | Տեգեր: կնոջը, ունենալու, պահանջել, պահին, տղաներ, երեք, հարաբերություն, սեռական, Վայքում, տեսնելով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...