Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Թրաֆիքյորների համար երեխաները «շահութաբեր բիզնես» են
 
 


   antitrafficking.am

Թրաֆիքյորների համար երեխաները «շահութաբեր բիզնես» են, քանի որ նրանք համարվում են խոցելի խումբ. նրանց առավել հեշտ է համոզելը և կախվածության մեջ գցելը. «Չնայած միջոցներն ինքնին չեն ազդում արարքը հանցագործություն ճանաչելու վրա, բայց եթե երեխան մեծահասակին ընկալում է որպես հեղինակություն, նա պատրաստակամ է կատարել նրա բոլոր կարգադրությունները՝ չգիտակցելով դրանց հանցավոր լինելու փաստը››,- նշում է Դավիթ Թումասյանը և հավելում, որ հենց դա է պատճառը, երբ թրաֆիքնգի զոհ առավել հաճախ դառնում են միակողմանի ծնողազուրկ, հատուկ հաստատություններում գտնվող, խորթ ծնողների հետ ապրող կամ մուրացիկ երեխաները:

Ավագ քննիչի փոխանցմամբ` երեխաների ներքին թրաֆիքինգի կամ ներքին շահագործման դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել Երևանում, երբ մարզերից այստեղ են բերվել աղջիկ երեխաներ, կամ Երևանի արվարձաններից երեխաները տեղափոխվել են կենտրոնական փողոցներ՝ մուրացկանության մեջ ներգրավվելու համար. «Մարզերում հատուկենտ դեպքեր են գրանցվել, այն էլ՝ ոչ բոլոր մարզերում: Երեխայի շահագործման դեպքեր արձանագրվել են Սյունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում: Եղել են նաև դեպքեր, երբ երեխաներին շահագործման նպատակով երկրից դուրս են բերել»,- ասաց Դ. Թումասյանը:

Շահագործման նպատակով երեխաներին երկրից դուրս բերելու դեպքեր գրանցվել է մինչև 2012թվականը: Սա պայմանավորված է նրանով, որ դրանից հետո երեխաների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու օրենսդրական կարգավորումները խստացվել են: «Երեխան ինքնուրույն չի կարող մեկնել ՀՀ-ից: Նա պետք է լինի կամ ծնողի, կամ ծնողի կողմից լիազորված անձի ուղեկցությամբ»,- փաստում է փորձագետը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս մտահոգված է անչափահասների թրաֆիքինգի ենթարկելու խնդրով և բարձրաձայնում է իր տարեկան զեկույցներում: Սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշում է, որ օմբուդսմենի աշխատակազմը հաճախակի է արձանագրում դեպքեր, երբ երեխաները ներգրավված են մուրացկանության մեջ. «Հիմնականում հանդիպում ենք դեպքերի, երբ երեխաները մուրացկանության են դրդվել ծնողների կողմից: Վերջիններս երեխայի նկատմամբ նման վերաբերմունքը պատճառաբանում են սոցիալական ծանր պայմաններով»:

Օմբուդսմենի տեղակալի խոսքով` նման դեպքերում երեխաներն առավել խոցելի են դառնում բռնության նկատմամբ, դուրս են մնում կրթությունից, ապրում են կյանքի և առողջության համար վտանգավոր և նորմալ զարգացման համար անբարենպաստ պայմաններում. «Մեկ այլ դեպքում` հատկապես գյուղական վայրերում երեխաները վաղ հասակից ներգրավվում են իրենց առողջության համար վտանգավոր ծանր աշխատանքներում, որպեսզի աջակցեն ընտանիքին սոցիալական խնդիրները լուծելու հարցում»:

Խնդրի լուծման միջոցների մշակման նպատակով` պաշտպանի աշխատակազմը համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: Հասարակությանն իրազեկելու նպատակով նաև սոցիալակն տեսահոլովակներ են նկարահանվել. «Նպատակ ունեինք նաև այն միտքը տարածել, համաձայն որի` մուրացիկ երեխային գումար տալով նրան ոչ թե աջակցում են, այլ վնասում, քանի որ նման կերպ երեխային մուրացկանության դրդողն ավելի է շահագրգռվում նրան շահագործելու»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:






Տարածել...


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 16.08.17 | Հեղինակ: antitrafficking.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (16.08.17) | Հեղինակ: antitrafficking.am
Դիտումներ: 85 | Տեգեր: Են, «շահութաբեր, ՀԱՄԱՐ, բիզնես», Թրաֆիքյորների, երեխաները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...