Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Թույն եմ բերել, որ դու խմես, հետո՝ ես. ամուսինը բաժանված կնոջը թունավորել ու գետնաքարշ փախցրել է
 


 


   1in.am

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Զավեն Մ.-ի գործի դատական քննությունը:

53-ամյա Զավենը նախկինում 6 անգամ դատված է եղել, վերջին՝ վեցերորդ անգամ 2009 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ կնոջ՝ Սուսանի (անունը փոխված է) առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի մարտի 9-ին, պատիժը կրելուց հետո Զավենը վերադարձել է գյուղ և շարունակել է համատեղ ապրել կնոջ՝ Սուսանի հետ:

Զավենը ցանկացել է բանկից վարկ վերցնել ու Սուսանին առաջարկել է, որ նրա մայրը բանկում գրավ դնի իր տունը: Սուսանը չի համաձայնել, ամուսինները վիճել են:

2015 թվականի օգոստոսի 29-ին Սուսանը հեռացել է Զավենից, վերադարձել է մոր տուն:

Սեպտեմբերի 25-ին Զավենը, ըստ դատական ակտի, ալկոհոլ օգտագործած վիճակում իր «Նիվայով» գնացել է կնոջը վերադարձնելու: Կնոջ մոր տան մոտ նա իջել է մեքենայից՝ իր հետ վերցնելով խոհանոցային դանակ, մոտեցել է դարպասին, ցանկացել է ներս մտնել, բայց դարպասը ներսից փակ է եղել:

Զավենը փորձել է դանակով բացել փականը, չի կարողացել, սկսել է գոռալ ու սպառնալ Սուսանին. «Քեզ սպանելու եմ, մորթելու եմ»:

Ըստ դատական ակտի՝ Սուսանը պատուհանից տեսել է, որ Զավենը դանակը ձեռքին մեքենայից իջել է, լսել է նրա սպառնալիքները, կնոջ մոտ առաջացել են «տագնապ ու վախ»: Նա տան հետնամասից դուրս է եկել ու տնամերձ հողամասով փախել է դաշտ, որտեղ հանդիպել է մորը, պատմել է կատարվածի մասին:

Երբ Սուսանը մոր հետ վերադարձել է տուն, Զավենն արդեն հեռացել էր:

Նույն օրը Զավենի սպառնալիքները որպես իրական ընկալած Սուսանը ոստիկանությունում հաղորդում է տվել: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության սպառնալիք տալու հատկանիշներով:

Այնուհետև, ըստ դատական ակտի, 2015 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում Զավենը ալկոհոլի ազդեցության տակ նորից գնացել է Սուսանի մոր տան մոտ: Նա տնամերձ հողամասի վերջնամասի ցանցապատ ցանկապատից մուտք է գործել բակ, մոտեցել է տան դռանը, ոտքով հարվածել ու ջարդել է դռան փականը: Զավենը Սուսանի կամքին հակառակ մուտք է գործել տուն՝ նրան առևանգելու, իր հետ տանելու նպատակով՝ ըստ դատական ակտի:

Այդ ժամանակ Սուսանը մոր հետ հեռախոսով խոսելիս է եղել: Մայրը լսել է դստեր վախեցած գոռոցը. «Թող, խուժան, թող»:

Զավենը բռնել է Սուսանի մազերից ու քաշելով տանից դուրս է բերել, պահանջել է, որ նա վերադառնա իր տուն: Սուսանը մերժել է:

Որպեսզի մարդիկ չտեսնեն՝ Զավենը որոշել է Սուսանին դաշտերով տանել իր տուն: Նրան քարշ տալով՝ «գետնաքարշ» տարել է տնամերձ հողամասի վերջնամաս: Ըստ դատական ակտի՝ Զավենն այդ ընթացքում կնոջը պատճառել է «ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ՝ ուժեղ ցավ, ձախ կրծքի, ձախ ազդրի, աջ ծնկահոդի մակերեսի արյունազեղումների ձևով վնասվածքներ՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող»:

Ամբողջ ընթացքում Սուսանը գոռացել ու դիմադրություն է ցույց տվել: Հողամասի վերջնամասում Զավենը, ըստ դատական ակտի, «գիտակցելով, որ այդ ձևով կնոջը չի կարող անցկացնել ցանցապատ ցանկապատի վրայով, նրա դիմադրությունը ճնշելու, առկա խոչընդոտները վերացնելու համար» որոշել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով հասնել իր նպատակին: Նա գրպանից հանել է նախապես իր հետ վերցրած թունաքիմիկատով շիշը, բացել է խցանը, Սուսանի մազերից բռնելով՝ շիշը մոտեցրել է նրա դեմքին ու սպառնացել է, թե զոռով թույնը կխմեցնի ու կսպանի:

Զավենի արարքից վախեցած Սուսանը հարվածել է նրա ձեռքին եղած շշին, պարունակության մի մասը թափվել է Սուսանի ձեռքին ու շորերին:

Դրանից հետո Սուսանը, վախեցած լինելով, հաձայնություն է տվել՝ Զավենի հետ գնալու: Զավենը մի կողմ է նետել շիշը, գրկել է Սուսանի ուսերը, նրա հետ գլորվելով անցել է ցանկապատից այն կողմ, որի ժամանակ պատռվել է կնոջ սպորտային տաբատը, հագուստի մի կտորը մնացել է ցանկապատի ցանցի վրա:

Երբ ցանկապատն անցել են, Սուսանը չի ցանկացել գնալ Զավենի հետ: Վերջինս նորից բռնել է կնոջ մազերից, որ քաշելով տանի:

Այդ ժամանակ հարևանի հողամասի կողմից վրա է հասել Սուսանի մայրը: Հարևանուհին հողամասում էր գտնվում՝ բահը ձեռքին: Հարևանուհին ասել է. «Զավեն, Սուսանին բաց թող, չվնասես»:

Սուսանի մայրը հարևանուհու ձեռքից վերցրել է բահն ու վազել է դեպի Զավենը՝ պահանջելով բաց թողնել դստերը: Նա ասել է նաև, որ ոստիկանություն է զանգել:

Զավենը բաց է թողել Սուսանին՝ նրա առևանգումն իր կամքից անկախ ավարտին չի հասցրել՝ ըստ դատական ակտի, և դիմել է փախուստի:

Զավեն Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 137 հոդվածի 1-ին մասով՝ առևանգման փորձ ու սպանության սպառնալիք, իրեն մեղավոր չի ճանաչել, մեղավոր է ճանաչել միայն Սուսանի կամքին հակառակ նրանց բակ ու տուն մուտք գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով:

Զավենը հայտնել է, թե ինքն ու Սուսանը շուրջ 15 տարի ամուսիններ են: 2015 թվականի մարտին ինքը պատիժը կրելուց հետո ազատվել, տուն է վերադարձել, Սուսանի հետ շարունակել են համատեղ ապրել «համերաշխ ու սիրով»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 09.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (09.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 607 | Տեգեր: խմես, հետո՝, ես., որ, եմ, ամուսինը, թույն, բերել, Դու, բաժանված | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...