Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Թիվ 70 դպրոցի նախկին տնօրենի «քաջագործությունները» շարունակվում են բացահայտվել
 
 
Загрузка...


«Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրենի «քաջագործությունները» շարունակվում են բացահայտվել:

Հերմինե Շափաղաթյանը, ով թիվ 70 դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել 2011թ. մինչև 2014 թվականի ապրիլը՝ դպրոցը համարում էր ստանդարտներից դուրս: Այս կերպ նա արտահայտվել էր դեռևս 2013թ. նոյեմբերին` իր իսկ գործով դատական նիստի ժամանակ:- այս մասին հաղորդում է Pastinfo.am-ը:

Այժմ նա ամբաստանվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 5 դրվագով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 դրվագով:
Ըստ մեղադրանքի՝ Շափաղաթյանը, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, չունենալով համապատասխան լծակներ և իր խոստումը կատարելու իրական հնարավորություն` մարդկանց աշխատանքի ընդունվելու հարցում օգնելու և աջակցելու պատրվակով, վերջիններիցս վերցրել է գումարներ, սակայն չի կատարել խոստումները և հափշտակել է նրանցից վերցրած գումարները:

Քրեական գործով կա 6 տուժող, ինչը նշանակում է, որ այս անձինք հայտնվել են Շափաղաթյանի ծուղակում: 6 տուժողից 2-ին նա խոստացել է Երևանում գործող դպրոցներից մեկում որպես մանկավարժ աշխատանքի ընդունվելու հարցում օգնել, մի դեպքում վերցնելով 800 000 ՀՀ դրամ, իսկ մյուս դեպքում ՝ 2000 ԱՄՆ դոլար:  Եվս մեկին էլ խոստացել է Երևանի դպրոցներից մեկում լոգոպետի աշխատանք և նրանից վերցրել է 603.790 ՀՀ դրամ:

Մեկ այլ դրվագով էլ Շափաղաթյանը քաղաքացուն խոստացել է հաշվապահի աշխատանք՝ Երևանի դպրոցներից մեկում այս անգամ գործարքը իբրև թե կատարելու համար վերցնելով 1000 ԱՄՆ դոլար:
Եվս երկու քաղաքացուց էլ գումարներ է վերցրել մի դեպքում խոստանալով՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի տարրական կրթության և մեթոդիկայի ֆակուլտետի միանգամից 3-րդ կուրս ընդունել և պահանջել է 1 500 ԱՄՆ դոլար, իսկ մյուս դրվագով էլ Շափաղաթյանը Սփյուռքի նախարարությունում որպես կրտսեր մասնագետ աշխատանքի ընդունվելու հարցում օգնելու համար քաղաքացուց վերցրել է 1 500 ԱՄՆ դոլար:

Շարունակությունը՝ այստեղ.


 




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (12.02.17)
Դիտումներ: 1041 | Տեգեր: «քաջագործությունները», թիվ, Են, 70, նախկին, տնօրենի, բացահայտվել, Դպրոցի, շարունակվում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...