Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Թե ինչ եղավ, երբ աղջիկն ընկերուհուն տվեց իր ընկերոջ լուսանկարները
 
 
Загрузка...


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է բռնաբարության վերաբերյալ սուտ մատնության գործով հերթական դատական գործը:

Նախապատմության համաձայն՝ 2012 թ. մայիսի 8-ին Փարաքար գյուղում կորել էր գյուղացիներից մեկի 18-ամյա աղջիկը: Հայրը ոստիկանությունում հայտնել էր, թե աղջիկը դուրս է եկել խանութ գնալու ու այլևս չի վերադարձել: 2 օր անց ոստիկաններն անհետացած աղջկան հայտնաբերեցին Արմավիր քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում` սիրած տղայի հետ։

Աղջիկն իր փախուստը ոստիկաններին բացատրել էր նրանով, որ 1 տարի առաջ Փարաքար գյուղի ակումբի մոտ ծանոթացել է մի տղայի հետ, սիրահարվել, ապա սկսել են հանդիպել: Իսկ երբ ինքը պատմել է, որ իրենց տուն փեսացուներ են գալիս, տղան առաջարկել է իր հետ փախչել, ինքն էլ համաձայնել է: Միասին գնացել են տղայի հարևանի տուն, որտեղ ինքը գիշերել է, իսկ հաջորդ գիշերը մնացել են Արմավիրի երկաթգծի կայարանի տարածքում։ Աղջիկը նաև պատմել է, որ իրենց միջև եղած սեռական հարաբերությունը եղել է իր կամքով և փոխադարձ համաձայնությամբ։

Սակայն, ընդամենը 2 օր անց, նա բոլորովին այլ բան է պատմել` ասելով, թե 2012 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում իրենց տանը՝ իր կամքին հակառակ, առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել տղայի հետ, որից հետո մինչև մայիսի 8-ը երեքից չորս անգամ, իրենց տան հյուրասենյակում, կրկին իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել` զրկելով կուսությունից։ Իսկ արդեն միասին փախչելուց հետո ընկերոջ բարեկամի տանը, դարձյալ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:

Աղջկա այս պատմությունից հետո Արմավիրի մարզի ոստիկանությունը տղայի նկատմամբ քրեական գործ հարուցեց բռնաբարության մեղադրանքով: Ավելի ուշ աղջիկը դարձյալ փոխեց ցուցմունքը` հայտնելով, որ սուտ է խոսել՝ ծնողներից ու հարազատներից վախենալով: Այս ամենից հետո արդեն ոստիկանությունը քրեական նոր գործ էր հարուցել աղջկա նկատմամբ` ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու համար: Իսկ նրա ընկերոջ նկատմամբ հարուցված քրեական գործը ոստիկանությունը կարճել է:

Հետաքրքրական է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ իրականում երիտասարդներն իրար հետ ծանոթացել են տղայի նախկին ընկերուհու միջոցով: Այս աղջիկը նրան հայտնել էր, որ այլևս չի ուզում շփվել ընկերոջ հետ և նրա միջոցով վերադարձրել էր տղայի լուսանկարները: Իսկ որպես բաժանման պատճառ հայտնել էր, թե իրեն զանգահարել է ընկերոջ նախկին ընկերուհին ու հայտնել, որ հղի է նրանից: Այս փաստը, սակայն, չէր խանգարել, որ նկարները փոխանցելու պատրվակով առաջին հանդիպումից հետո նոր բուռն սիրավեպ սկսվեր փարաքարցի աղջկա ու նրա ընկերուհու նախկին ընկերոջ միջև:

Ի դեպ, նախաքննության ընթացքում կատարված դատաբժշական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ աղջիկը 5-6 շաբաթական հղի է: Իսկ նրա մարմնի վրա առկա արյան զեղումները, ինչպես սիրեկաններն էին խոստովանել, ոչ թե բռնաբարության, այլ ընդամենը սիրախաղի հետևանք էին: Այս սիրավեպն ի վերջո ավարտվեց դատարանում. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց երիտասարդ կնոջը` սուտ մատնություն կատարելու համար` դատապարտելով 1 տարվա ազատազրկման, բայց և համաներում կիրառեց` նրան ազատելով նշանակված պատժից։

Armlur.am

 


Քրեական այլ դեպքերից
 






 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (30.01.17)
Դիտումներ: 1013 | Տեգեր: ԻՆՉ, Թե, Աղջիկն, ընկերուհուն, ընկերոջ, Երբ, տվեց, իր, լուսանկարները, եղավ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...