Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Սպանություն ամուսնու և տեգերկնոջ սեռական կապի ականատեսը լինելու պատճառով. քրեական հիշարժան դեպքերից
 


 


   1in.am

1919 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Սպանություն ամուսնու և տեգերկնոջ սեռական կապի ականատեսը լինելու պատճառով

1919 թվականի նոյեմբերի 1-ին Ալեքսանդրապոլի գավառի Թոփառլի (Հացիկ) գյուղի երիտասարդ բնակչուհի Սաթենիկը սպանվել էր ամուսնու ձեռքով՝ կրծքին հասցված դաշույնի հարվածից:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի գավառի 1-ին տեղամասի կոմիսարի կողմից կազմված արձանագրության մեջ ներառված է Սաթենիկի ամուսնու միջնեկ եղբոր ցուցմունքը. «Ես հաստատ գիտեմ և կարող եմ երդվել, որ իմ եղբոր կին Սաթենիկը բարոյապես շատ մաքուր կին էր, որ ամուսնական անհավատարմության մեջ չի մեղադրված, և ես ոչ մի բանում նրա բարոյականի մասին ոչ մի կասկած չեմ ունեցել: Նա գառի և հրեշտակի պես մաքուր էր…»:

Նոյեմբերի 2-ին Թոփառլի գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղական կոմիսարի տան առաջ, որտեղ, որպես գավառի ոստիկանության ներկայացուցչություն, ժամանակավորապես պահվում էին Սաթենիկի սպանության համար կասկածվողները՝ Սաթենիկի ամուսին Վարդանն ու մեծ տեգերկին Արուսյակը:

Կոմիսարի կազմած արձանագրության մեջ նշված է. «Ամբողջ հասարակությունը՝ մեծ ու փոքր, հավաքվել էր գյուղական կոմիսարի տան առաջ և միաձայն պահանջում էր ինքնադատաստանի ենթարկել ոճրագործ Արուսյակ Պետրոսյանցին: Մեկ ձայն դարձած՝ դատապարտում էին նրան՝ ասելով, թե նա է կազմակերպել այդ ոճրագործությունը…»:

Կոմիսարին մեծ դժվարությամբ է հաջողվել հանգստացնել մարդկանց և ցրել բազմությունը:

Սաթենիկի միջնեկ տեգրը հայտնել է. «Մեր հարս Արուսյակը՝ իմ մեծ եղբոր կինը, Սաթենիկին զրկել էր ամեն մի իրավունքից և շատ դեպքերում հաց չէր տալիս նրան ուտելու: Իմ կինս է Սաթենիկին հաց տվել, նույնպես և՝ հարևանները: Արուսյակը շարունակ սպառնում էր ու ասում՝ ինչո՞ւ ես մնում, թող, հեռացիր, ապա թե ոչ՝ ես քեզ սպանել կտամ…»:

Երեք տարվա հարս էր Սաթենիկը: Առաջին երկու տարին հաշտ էին ապրել: Վերջին մեկ տարում ամեն բան գլխիվայր էր շուռ եկել: Վարդանը՝ Սաթենիկի ամուսինը, փոխվել՝ օտարացել էր: Սաթենիկն օր օրի ավելի էր համոզվում, որ մեծ տեգերկին Արուսյակը Վարդանի վրա մեծ ազդեցություն ունի:

20-ամյա Սաթենիկի համար դժվար էր պայքարել 40-ամյա իշխանատենչ Արուսյակի դեմ, իսկ 30-ամյա Վարդանը լիովին ընկել էր Արուսյակի ազդեցության տակ: Բայց դժբախտությունն ավելի խոր էր՝ Սաթենիկը օրերից մի օր դարձել էր իր ամուսնու և Արուսյակի սեռական կապի ականատեսը…

Այդ օրից Սաթենիկն այդ տանը օրուարև չուներ Արուսյակի ձեռքից: Վերջինս Սաթենիկին ոչ միայն բառերով էր վիրավորում, նվաստացնում, ոչ միայն քաղցած էր թողնում, այլև ծեծում էր: Արուսյակը ամուսնուն ու նրա երկու եղբայրներին «բռի մեջ» էր հավաքել, նրանց «ղզիկ» էր ասում, եթե իր ասածները չէին կատարում կամ եթե փորձում էին Սաթենիկին պաշտպանել:

Մի օր էլ Սաթենիկը, այլևս չդիմանալով, փախել էր տանից: Գնացել էր Ղալթախչի (Հարթագյուղ)՝ հորեղբոր տուն, բայց մի քանի օր անց Սաթենիկի ամուսնու մեծ եղբայրը՝ Արուսյակի ամուսին Անդրեյը գնացել էր նրա հետևից ու վերադարձրել էր՝ խոստանալով , թե այլևս չեն նեղացնի:

Բայց Անդրեյը, որ անտեղյակ էր կնոջ ու կրտսեր եղբոր սեռական կապից, անկարող էր Սաթենիկին պաշտպանել: Սաթենիկի հալածանքները ավելի դաժան ձևով էին շարունակվել:

Դեպքի օրը՝ 1919 թվականի նոյեմբերի 1-ի վաղ առավոտյան, Սաթենիկը, հոգուն վրա հասած, հավաքել էր ունեցած-չունեցած հագուստը, որ պահվում էր ընդհանուր մեծ սնդուկի մեջ, ու փախել էր տանից: Նա գյուղից հեռանալ չէր հասցրել: Պատսպարվել էր հարևաններից մեկի տանը:

Արուսյակը աղմուկ էր բարձրացրել, թե Սաթենիկը կոտրել է ընդհանուր սնդուկի փականը, վերցրել է իրենց ունեցվածքը և փախել է: Արուսյակի միջնեկ տեգրը՝ նա, ով սպանությունից հետո Սաթենիկին «հրեշտակ ու գառ» էր անվանել, ստուգել էր սնդուկը ու տեսել էր, որ ոչ մի փական էլ կոտրված չէ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 04.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (04.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 3042 | Տեգեր: տեգերկնոջ, կապի, սպանություն, սեռական, ականատեսը, Ամուսնու, Հիշարժան, քրեական, պատճառով., լինելու | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...