Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Շենգավիթում նախկին օպերը զինված հարձակվել է գործարարի տան վրա և սպանվել տանտերերի կողմից. քրեական աղմկահարույց դեպքերից
 

 


   1in.am

Շենգավիթում նախկին օպերը զինված հարձակվել է գործարարի տան վրա և սպանվել տանտերերի կողմից
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Մանուկյանի գործի դատական քննությունը:


25-ամյա Էդգարը մեղադրվում է խմբի կազմում զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ավազակային հարձակման գործով ամբաստանյալները երկուսը պետք է լինեին, Էդգարի կողքին կարող էր նստած լինել նախկին ոստիկան Հ. Ֆալանջյանը, սակայն հարձակման ընթացքում տուժողները դիմադրել ու պաշտպանվել են, հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանները դեպքի վայր կհասնեին:

Հ. Ֆալանջյանը ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Ծանր վնասվածքներ են ստացել նաև տանտերերը:

Նախաքննական մարմինը տուժողների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել՝ եզրակացնելով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, կատարել են իրավաչափ գործողություններ՝ հանկարծակի ու վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելով իրենց և ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը նախնական համաձայնության է եկել իր հարևանի՝ ոստիկանության ծառայող Հ. Ֆալանջյանի հետ՝ գործարարի համբավ ունեցող Լևոն Ավետիսյանի ու նրա ընտանիքի անդամների գույքը ավազակությամբ հափշտակելու վերաբերյալ:

Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը, ըստ մեղադրանքի, զինվել են 9 մմ տրամաչափի ատրճանակով, փամփուշտներով, խլացուցիչով, դանակով, ինչպես նաև՝ փականներ բացելու համար նախատեսված պտուտակահանով, տուժողներին կապելու համար նախատեսված կպչուն ժապավենով, դիմակներով, լապտերներով, ձեռնոցներով:

2016 թվականի մայիսի 13-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք Հ. Ֆալանջյանին պատկանող «Մերսեդես Բենց» մեքենայով մեկնել են տուժողի թաղամաս՝ նախապես իրենց բջջային հեռախոսները թողնելով Էդգար Մանուկյանի վարած «Սամանդ» մեքենայի մեջ, որը կայանված էր Մանուկյանի բնակության վայրում:

Հասնելով տուժողների տան մերձակայքը, հանել են «Մերսեդեսի» հաշվառման համարանիշը, մեքենան կայանել են տուժողների տանը հարակից շենքերի բակում:

«Մերսեդեսը» գործի գցելու բանալին թողել են փականի մեջ, իսկ հեռակառավարման վահանակը՝ մեքենայի անվադողի վրա՝ դեպքի վայրից արագ հեռանալու նպատակով:

Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը դարպասի վրայով մագլցել ու մուտք են գործել տուժողների բակ, հետո բաց պատուհանից մտել են տուն:

Նրանք՝ դիմակավորված, խլացուցիչ ունեցող ատրճանակով և դանակով զինված, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել են ննջասենյակում քնած Լևոն Ավետիսյանի ու նրա կնոջ վրա, պահանջել են տանը եղած արժեքավոր գույքն ու գումարները հանձնել իրենց:

Հարձակվողները հանդիպել են ամուսինների ակտիվ դիմադրությանը, որը հաղթահարելու նպատակով, ըստ մեղադրանքի, Էդգար Մանուկյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Լևոն Ավետիսյանի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 04.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (04.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2078 | Տեգեր: տանտերերի, նախկին, զինված, վրա, տան, հարձակվել, սպանվել, օպերը, գործարարի, Շենգավիթում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...