Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

«Սետկայա սարքել… » «Կիրովականցի Վաղոն» քրոջ պատիվը պահելու համար դանակի 22 հարվածով սպանել է նրա սիրեկանին
 

 


   1in.am

1991 թվականին ծնված Վաղինակ Դ.-ն մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի մոտ 22 վնասվածքներ է հասցրել, ինչի հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:

2015 թվականի հունիսի 3-ին բազմաթիվ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ազատ Ա.-ն հասցրել է ոստիկաններին տեղեկացնել, որ իրեն վնասվածքները պատճառել է «Կիրովականցի Վաղոն»:

Վաղինակ Դ.-ն հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ նրա քույրը երկու երեխաների հետ Ռուսաստանում գտնվող ամուսնուց հեռացել, Երևանում ապրել է գործով տուժող Ազատի, նրա կնոջ ու երեխաների հետ:

Ազատը, ըստ դատական ակտի, ՌԴ Արխանգելսկ քաղաքոմ բնակվող Լ. Դ.-ի հետ ծանոթացել էր 2014 թվականին սոցիալական կայքի միջոցով: Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները վերածվել էին սիրային հարաբերությունների: Երեխաների հետ Ռուսաստանից առանց ամուսնու վերադառնալով՝ Լ.Դ.-ն այդ մասին տեղեկացրել էր ոչ միայն իր ընտանիքին, այլև Ազատին:

Վերջինս, ինչպես Լ. Դ.-ի հարազատները, նույնպես գնացել է օդանավակայան, դիմավորել է Լ. Դ.-ին, ով երեխաներին ծնողների հետ ուղարկել է Վանաձոր, ինքը մնացել է Ազատի մոտ՝ նրան ներկայացնելով որպես իր ընկերուհու ամուսին: Որոշ ժամանակ անց Լ. Դ.-ն Երևան է տեղափոխել նաև երեխաներին՝ բոլորը բնակվել են Ազատի ընտանիքի հետ:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 10.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (10.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1497 | Տեգեր: պահելու, «Սետկայա, դանակի, «Կիրովականցի, ՀԱՄԱՐ, 22, սարքել…, քրոջ, Վաղոն», պատիվը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...